Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել
SOCIETYՄ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում «էդռադ» ռեստորանի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 34 AD 880 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևոր` Ք. Ծ.-ին հոսպիտալացրել են Մասիս քաղաքի ԲԿ-ում: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



