Արագածոտնի ցուցակը հայտնի է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արագածոտնի մարզի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի կանանց թվում կլինի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, որը նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի կադրն էր։ Նախկին մարզպետը տիկին Նունեին դպրոցի տնօրենից դարձրեց փոխմարզպետ, ապա հենց Սահակյանի համառ ջանքերով Մովսիսյանը շարունակեց պաշտոնավարել նաև դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի օրոք։ Տեղեկություններ կան, որ ՀՀԿ ցուցակի երկրորդ կինը հնարավոր է լինի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, որը ծնունդով Փարպի գյուղից է։ Արագածոտնի ընտրատարածքը փոքրերից է, և ցուցակում առավելագույնը 8-9 թեկնածու կարող է ընդգրկվել։
ՀՀԿ-ի տղամարդ թեկնածուների անունները ևս հայտնի են. Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրին, նախկին ԲՀԿ-ականներ Բազմասեր Առաքելյանը, Արագած Ախոյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, իսկ Ապարանի շրջանի ներկայացուցիչը կլինի գազի վարչության պետ Ռուբեն Հայրապետյանի որդին։ Որոշ տեղեկություններով՝ Աղվան Հովսեփյանը հենց նրա թեկնածությունն է պաշւոպանելու, չնայած լուրեր կային, թե ռուսական բանակի սպա Նվեր Պողոսյանին է ուզում գործուղել խորհրդարան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




















































