Էրդողանի ու Թրամփի միջեւ հեռախուսազրույցի մանրամասները հայտնի են դարձել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասներին մասին հայտնել է թուրք հայտնի լրագրող Ամբերին Զամանը (Հայաստանում ԱՄՆ նախկին հյուոպատոս Փենինգտոնի կինը–խմբ) ։
Թուրքական Diken–ի լրագրող Ամբերին Զամանը նշել է, թե դիվանագիտական աղբյուրներները հայտնել են հետեւյալը, թե Թրամփը՝ դիմելով Էրդողանին, ասել է. «Բարի երեկ, ձեզ հարգում եմ։ Դուք շատ բան եք արել ձեր երկրի համար։ Իմ դուստր Իվանկան այժմ իմ կողքին է, նա է կապն ապահովել։ Իմ աղջիկը շատ է աջակցում ձեզ»։
Էրդողանն էլ իր հերթին ներկայացրել է ԻՊ—ի, Ֆեթուլլահ Գյուլենի, Սիրիայի քրդերի ու Մոսուլի հետ կապված խնդիրները՝ շեշտելով, թե ԻՊ–ի դեմ պայքարում Թուրքիան մեծ ճանապարհ է անցել։ Թրամփն էլ նշել է, թե հասկանում է Թուրքիայի վիճակն ու նեղությունները եւ խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ համարել միասին աշխատել։
Էրդողանն իր խոսքում սրտանց շնորհավորել է Թրամփին՝ դատապարտելով ԱՄՆ–ում նրա դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաները։



