Yerevan, 22.December.2025,
00
:
00
BREAKING


«Մի օր Հայաստանում կսկսեն որակյալ սերիալներ նկարել, և ես հաստատ կհայտնվեմ դրանցից մեկում». Տաթև Հովակիմյան

LIFE

Exclusive

Past.am-ի զրուցակիցը երիտասարդ դերասանուհի Տաթև Հովակիմյանն է, ով հանրությանը հայտնի և սիրելի դարձավ «Անավարտ թռիչք» ֆիլմից հետո:

- «Անավարտ թռիչքը», կարծես, Ձեզ համար այցեքարտ դարձավ, ու մեծ ճանաչում բերեց Ձեզ: Ինչո՞ւ հենց այդ ֆիլմով հայտնվեցիք մեծ էկրանին, մինչ այդ առաջարկներ չե՞ք ունեցել:

- Առաջարկներ ունեցել եմ, բայց նպատակահարմար գտա ընտրել հենց այդ դերը, քանի որ այդ ժամանակ արդեն Թատերական ինստիտուտի 4-րդ կուրսում էի սովորում: Մինչ այդ, նպատակահարմար չէի գտնում նկարահանվել որևէ ֆիլմում, քանի որ նոր էի սկսել ուսումս: Կարծում եմ՝ որոշակի ժամանակ պետք է սովորել, թատրոնում փորձել մի փոքր կայանալ, հետո հայտնվել ֆիլմում, որովհետև, դերասանական արվեստում, մանրուքներ կան, որոնք պետք է պարտադիր սովորել: Իհարկե, նկարահանման հրապարակում դրանց ավելի լավ ես սկսում տիրապետել, բայց դերասանական կրթություն ստանալու իմաստը հենց այդ մանրուքներն են:

Похожее изображение

- Եթե դիտարկենք Տաթևին մինչև հայտնի դառնալը և դրանից հետո: Ինչ-որ տարբերություն ինքներդ Ձեր մեջ նկատու՞մ եք:

- Անձնական առումով՝ այդ հարցին չեմ կարող պատասխանել. դա կարող են ասել ընկերներս, ինձ շրջապատող մարդիկ: Ինչքան էլ կողքինի աչքով փորձում եմ ինձ նայել, դժվար է դատել: Իսկ մասնագիտական առումով՝ իհարկե, սկսում ես հմտանալ՝ բոլոր առումներով:

- Ֆիլմում Ձեր կերպարը շատ բարդ իրավիճակում էր հայտնվել: Մի պահ պատկերացրեք՝ նույն իրավիճակը իրական կյանքում է: Ինչպե՞ս կվարվեր Տաթևը:

- Յուրաքանչյուր դեր խաղալիս դու կերպարը հաստատ անցկացնում ես քո միջով, փորձում հասկանալ՝ ինչ կանեիր նրա փոխարեն: Կարծում եմ՝ դա առաջին ճիշտ քայլերից է՝ դերդ ստեղծելու: Սցենարից ելնելով՝ երբ փորձում եմ կերպարը հարմարեցնել ինձ՝ անգամ իրական կյանքում: Այսինքն՝ փորձում եմ հասկանալ, թե ե՛ս ինչպես կվարվեի, կանեի՞ այն, ինչ գրված է սցենարում: Շատ ժամանակ ես փորձում եմ չհակասել դրան, փորձում եմ մտածել որ ես էլ նույնը կանեի և պատճառներ եմ փնտրում դրա համար: Գուցե, այս դեպքում էլ ես նույն կերպ վարվեի, ինչպես կերպարս, որովհետև ամեն դեպքում 18-20 տարեկան երիտասարդ աղջիկը կարող է անել նման քայլ: Նման քայլ կարող էր անել նաև Տաթևը, քանի որ երբ մենք սիրահարված ենք, սկսում ենք ավելի քիչ մտածել, սկսում ենք զգացմունքներով կառավարվել:

 

- Անդրադառնանք բոլորի կողմից այդքան քննարկված բաց տեսարանին: Հե՞շտ համաձայնեցիք խաղալ այդ դրվագում:

- Ընդհանրապես չեմ մտածել: Ում անհանգստացրել է այդ թեման, թող ինքն էլ փորձի մտածել ու քննարկել: Դա իմ մասնագիտությունն է, այդքան բան:

- «Երկրաշարժ»-ի Ձեր կերպարին անդրադառնանք: Հոգեբանորեն ծանր չէ՞ր այդ կերպարում հանդես գալը:

- Առհասարակ, դժվար է իրական հիմքերի վրա նկարահանված ֆիլմերում դեր խաղալը: «Անավարտ թռիչքն» էլ չէր զիջում այս առումով, բայց այնտեղ չկային կոնկրետ տեսարաններ, որոնք կապված են ավիավթարի հետ: Իրականում դերը խաղալն ավելի հեշտ է, քան իրականությունը, որ տարիներ առաջ մեր աչքի առջև է տեղի ունեցել: Իմ կերպարի նման հարյուրավոր աղջիկներ են եղել, ովքեր 88-ին իրականում հայտնվել են նման իրավիճակում:

Ես պարզապես փորձում էի մոռանալ, որ այդ դերը խաղալն իմ պարտականությունն է և փորձում էի զգալ իրավիճակը. չխաղալ, ուղղակի զգալ: Չգիտեմ՝ ինչանով է հաջողվել, բայց հուզմունքս, զգացմունքներս հաստատ կեղծ չեն եղել, առավես ևս, որ պայմաններն ստեղծված էին:

- Ֆիլմի մասին տարակարծությունները շատ են, գնահատականները՝ ծայրահեղ: Որպես ներսի մարդ՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ բացթողումներ է ունեցել ռեժիսորը:

Image may contain: 8 people, people smiling, people standing and text

- Յուրաքանչյուր գործ, եթե միանշանակ է ընդունվում, կարծում եմ՝ դա ամենավատ բանն է: Հանդիսատեսը միշտ 2 բանակների է բաժանվում, ինչը, իմ կարծիքով, ավելի է արժևորում ֆիլմն ու ռեժիսորի կատարած աշխատանքը:

Ռեժիսորների բացթողումների մասին լավ կլինի կինոքննադատները խոսեն, բայց պետք է քննադատությունն էլ օբյեկտիվ լինի: Պետք չէ դատել միայն այն պատճառով, որ դու չես սիրում ռեժիսորին կամ մինչ այդ նրա ֆիլմերը չես հավանել: Բոլորս կարող ենք մի անգամ սխալվել, բայց հաջորդ անգամ շատ լավ աշխատանք կատարել: Պետք չէ անձերն ուկատարված աշխատանքն իրար խառնել: Ես միշտ աշխատում եմ զերծ մնալ մեկնաբանություններ անելուց, քանի որ ես իմ կատարած աշխատանքի, իմ դերի տերն եմ: Եթե քննադատությունը կոնկրետ ինձ է ուղղվում, ես լսում եմ, երբեմն՝ պատասխանում, բայց չեմ սիրում արդարացումներ գտնել: Ես, ինչքան հնարավոր է, աշխատում եմ ինձ մոտ պահել արվեստին, հեռու՝ բիզնեսից:

- Նոր ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ կա՞ն: Մոտ ժամանակներս կտեսնե՞նք Ձեզ մեծ էկրանին:

- Վերջերս նկարահանվել եմ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում, որը, կարծում եմ, շուտով կկարողանանք դիտել: Առաջարկներ հաճախ եմ ունենում ֆիլմերից, բայց կարծում եմ՝ դրանք շատ զգուշությամբ պետք է ընտրել: Սերիալներից եմ առաջարկներ ստանում, որոնք նկարվում են 10 կամ 20 մասով, բայց առայժմ դրանցում ինձ չեմ կարողանում տեսնել: Շատ եմ ցանկանում, որ Հայաստանում զարգանա սերիալի մշակույթը, որովհետև ես շատ սիրում եմ նայել սերիալներ:

Կարծում եմ՝ մոտ ապագայում մեր երկրում կսկսեն նկարել սեզոնային, մի քանի սերիայից բաղկացած որակյալ սերիալներ, և ես հաստատ կհայտնվեմ դրանցից մեկում: Առայժմ չի եղել որևէ առաջարկ, որը ես ցանկանամ ընդունել: Հիմա զբաղվածություն ունեմ թատրոնում, որն ինձ համար ամենասիրելի աշխատանքն է, ունեմ բազմաթիվ դերեր, հետաքրքիր ներկայացումներ ու որևէ բանի պակաս առայժմ չեմ զգում:

Հարցազրույցը՝ Մարիամ Նալբանդյանի

From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding