Էրդողանը մեղադրել է քեմալական կուսակցությանն ահաբեկչությանն աջակցելու մեջ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությանը մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:
Անդրադառնալով այն փաստին, որ քեմալականները սահմանադրական փոփոխությունների դեմ քարոզարշավ են իրականացնում` Էրդողանը հայտարարել է. «Հանրապետական ժողովրդական կուսակցությանը հարիր չէ այն, որ թուրքական քաղաքական կյանքում գոյություն ունեցող Աթաթուրքի կուսակցությունն ընկել է անջատողական ահաբեկչական խմբավորումների ցանցը»:
Թուրքիայի մեջլիսի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների առաջարկը փետրվարի 2-ին հաստատման համար ուղարկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Երկրի նախագահը առաջարկը հաստատելու կամ հետ վերադարձնելու համար ունի 15 օր: Հաստատելու դեպքում հանրաքվեի մասինորոշումը կհրապարակվի թուրքական Պաշտոնաթերթում, ապա դրան հաջորդող 60-րդ օրվանից հետո առաջին կիրակի օրըկանցկացվի հանրաքվե: Ակնկալվում է, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա ապրիլի 9-ին կամ 16-ին:
Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսիպատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինելկուսակցական:



