Ֆրանսիացիների միայն 26 տոկոսն Է համոզիչ համարել իր անմեղության վերաբերյալ Ֆիյոնի փաստարկները
SOCIETY«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը՝ երկրի կառավարության նախկին ղեկավար Ֆրանսուա Ֆիյոնը, ֆրանսիացի ընտրողներին չի կարողացել իր անմեղության մեջ համոզել այսպես կոչված կեղծ աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ գործում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սա Է հրապարակված հասարակական հարցման գլխավոր եզրակացությունը, որը RMC ռադիոկայանի պատվերով Harris Interactive ծառայությունն անցկացրել Է Ֆիյոնի փետրվարի 6-ի հեռուստալույթից հետո:
Ֆրանսիացիների միայն 26 տոկոսն Է համոզիչ համարել Ֆրանսուա Ֆիյոնի ելույթը եւ նրա կողմից բերված փաստարկները: Հակառակ կարծիքին Է ֆրանսիացիների 65 տոկոսը, որոնց վրա նախագահի թեկնածուի խոսքը դրական տպավորություն չի թողել:
Նախագահի թեկնածուի ելույթն ամենից ավելի համոզիչ Է եղել «Հանրապետականներ» կուսակցության կողմնակիցների շրջանում՝ 65 տոկոս: Նաեւ դրական Է արձագանքել հարցված կենտրոնամետների 58 տոկոսը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, 62-ամյա քաղաքական գործիչը փետրվարի 6-ին հանգամանալի բացատրություններ Է տվել տարբեր գործերի վերաբերյալ, որոնք վերջին երկու շաբաթում հանգեցրին նրա վարկանիշի լուրջ անկման: Դա վերաբերում Է նախեւառաջ այն վճարումների չափերի շուրջ ծավալված սկանդալին, որոնք Պենելոպա Ֆիյոնն ստացել Է որպես ամուսնու խորհրդարանական կցորդ աշխատելու ընթացքում: Նախկին վարչապետին մեկ ժամից պակաս ժամանակ Է պահանջվել ֆրանսիական մամուլի մի շարք սուր հարցերի փաստարկված պատասխանելու համար: Այսպես, նա բավականին մանրամասն պատմել Է այն աշխատանքի մասին, որը նրա կինը կատարել Է որպես պատգամավորի օգնական եւ հիմնավորել Է նրան վճարված գումարները:
«Այդ ամենն օրինական Էր»,-ընդգծել Է քաղաքական գործիչը: Միաժամանակ նա ընդունել Է, որ ֆրանսիացիները բարոյական նկատառումներով այլեւս չեն ցանկանում հաշտվել պատգամավորների գործունեությանը նրանց ազգականների մասնակցության պրակտիկայի հետ: «Ես սխալ եմ գործել եւ ներողություն եմ խնդրում ֆրանսիացիներից»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



