Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ԱԳՆ-ը սեփական ՊՆ Հայաստանի դեմ սադրանքները փորձում է բարդել հայկական կողմի վրա

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սեփական երկրի պաշտպանության նախարարության Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սադրանքները փորձում է բարդել հայկական կողմի վրա:

Հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու եւ քաղաքացիական բնակչության գնդակոծությունների հետ կապված, որրոնց հետեւանքով վերջին օրերին հայկական կողմից 3 կին է զոհվել, Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փաստերով հիմնավորված տեղեկությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես է եկել Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումից առաջ իրենց իսկ կողմից սանձազերծված սադրանքները հայկական կողմերին վերագրելու հերթական հայտարարությամբ:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե հայկական կողմը, իբր, «խախտում է հրադադարը` նպատակ ունենալով խանգարել բանակցությունների գործընթացի առաջընթացին»:

Այնինչ, Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես միշտ, լրջորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գծով իրենց ստանձնած պարտավորությունները, շարունակում են քաղաքացիական բնակչության դեմ նպատակուղղված գործողութունները:

Կրակակետերը հատուկ տեղակայելով քաղաքացիական օբյեկտներում եւ նրանց մոտ, Ադրբեջանն ընտրել է հակամարդկային մարտավարություն, եւ կրակ բացելով հայկական կողմերի ԶՈւ դիրքերի վրա, իր քաղաքացիական բնակչությանը դարձրել է պատասխան կրակի թիրախ: Քաղաքացիական անձանց եւ օբյեկտների օգտագործումով ահաբեկիչներին հատուկ այդ մարտավարությունն առաջին հերթին հանդիսանում է ռազմական հանցագործություն Ադրբեջանի քաղաքացիների դեմ:

ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվար Նալբանդյանը վրդովմունք է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների: «Այդ կերպ սրելով իրավիճակը, Ադրբեջանը կակասկածի տակ է դնում հանդիպումների նպատակահարմարությունը եւ խոչընդոտում է բանակցային գործընթացին», -ասել է նախարար Նալբանդյանը` շեշտելով, որ Ադրբեջանը հերթական սադրանքով է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին:

Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ` Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding