Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2016թ. կատարած աշխատանքները

SOCIETY

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: 

ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ ամենօրյա հետևողական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ: Նիստի շրջանակում ներկայացվել են նաև 2017թ. ընթացքում Երևանի փրկարարական վարչության կողմից մայրաքաղաքում նախատեսված ծրագրերն ու աշխատանքները: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով Դավիթ Տոնոյանին՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու աշխատանքում՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում աջակցել Երևան քաղաքի փրկարարական վարչությանը մայրաքաղաքի բնակչության անվտանգության ապահովման հարցում: 
«Արդեն բարի ավանդույթ է դարձել Երևան քաղաքի փրկարարական վարչության տարեկան աշխատանքների ամփոփիչ նիստը Երևանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացնելը: Եվ համոզված եղեք, պարոն նախարար, որ մենք բարձր ենք գնահատում Ձեր աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը, որն իսկապես սերտ է և կարևորված: Այս տարիների ընթացքում վարչության կողմից բարձրացված խնդիրներին Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնականում տրվել են լուծումներ, և ուզում եմ վստահեցնել, որ մենք չենք սահմափակվելու գրանցած արդյունքներով և համատեղ աշխատանքով անելու ենք հնարավորը, որպեսզի այս և հաջորդող տարիներին էլ ավելի ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու արձանագրենք նոր հաջողություններ՝ ի բարօրություն Երևանի և մեր համաքաղաքացիների: Շատ կարևոր է այն վստահությունը, որն այսօր ունի Երևանի բնակիչը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների նկատմամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պատասխանատուներին ու աշխատակիցներին, ովքեր 2016թ. ընթացքում ևս ակտիվ գործունեություն են ծավալել մայրաքաղաքում և բարեխճորեն կատարել են իրենց աշխատանքը», - նշել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումներին: 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով մշտական աջակցության համար` վստահեցրել է, որ համատեղ արդյունավետ աշխատանքն առաջիկա տարիներին ևս կլինի շարունակական և կընդգրկի նոր ուղղություններ: 
Ամփոփիչ նիստի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2016թ. ընթացքում գործունեության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով: 
ՀՀ ԱԻՆ հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման ու բարելավման աշխատանքներում ներդրած զգալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի Խաչ Նոյ» մեդալով:
ՀՀ ԱԻՆ հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման ու բարելավման աշխատանքներում ձեռքբերված հաջողությունների համար Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: 
Երևանի Ավան, Շենգավիթ, Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են ՀՀ ԱԻՆ պատվոգրերի:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League