Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը բարձրացնում է հիփոթեքային վարկեր ստացողների իրավունքների և պահերի պաշտպանության մակարդակը

SOCIETY

 ՀՀ կառավարությունը նախատեսում է բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում միասնական կանոններ սահմանել, որը միտված է սպառողների շահերի պաշտպանությանը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող,  ՀՀԿենտրոնական բանկի նախագահիտեղակալ Ներսես Երիցյանն ընդգծեց, որ օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման շուկայում սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում միասնական կանոնների սահմանման անհրաժեշտությունը: «Նպատակն է  բարձրացնել հիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակը, նպաստել ֆինանսական միջնորդության ավելացմանը, ամրապնդել ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ներսես Երիցյանը:

Նա հավելեց, որ օրենքի նախագծով առաջարկում է կարգավորել  բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրեր կնքող կրեդիտառուների իրավունքների, կրեդիտավորողի կողմից տեղեկությունների բացահայտման, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերի կնքման և այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ, կրեդիտավորողների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը:

Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տեսակի բնակարանային հիփոթեքային կրեդիտի համար ունենալ տեղեկատվական ամփոփագիր: Հիփոթեքային կրեդիտների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը կարող են համախմբվել նաև մեկ միաuնական տեղեկատվական ամփոփագրում`պայմանով, որ միաuնական տեղեկատվական ամփոփագիրը պարունակի յուրաքանչյուր տեսակի կրեդիտի վերաբերյալ oրենքով uահմանված տեղեկատվությունը:

«Կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում կրեդիտավորողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետներում կրեդիտառուին վաղօրոք տեղեկացնել  անվանական տոկոսադրույքների և կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների չափի փոփոխության մասին, եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ դրանք առաջ են բերում կրեդիտառուի պարտավորությունների համապատասխան փոփոխություն պայմանագրի գործողության ընթացքում»,- մանրամասնեց Ներսես Երիցյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կրեդիտավորման պայմանագիրը չի կարող պարունակել դրույթ, որը կրեդիտավորողին թույլատրում է միակողմանիորեն փոփոխել պայմանագրի պայմանները: Արգելվում է կրեդիտավորման պայմանագրում նախատեսել դրույթ, որով կրեդիտառուն նախապես թույլատրում է կրեդիտավորողին հետագայում միակողմանիորեն փոփոխել կրեդիտավորման պայմանագրի պայմանները:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը նշեց, որ կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված հիփոթեքային կրեդիտի հետ կապված ցանկացած գրավոր փաստաթուղթ պետք է պարունակի նախազգուշացում այն մասին, որ կրեդիտառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի  պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում կրեդիտավորման պայմանագրում պետք է սահմանվեն առավելագույն շեմեր, որոնցից ավել կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել` անկախ լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փոփոխության չափից:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan