Հակառակորդի դիվերսիոն փորձը հետ մղելիս վիրավորված Ռուզվելտ Թորոսյանի բուժումը կշարունակվի ՌԴ-ում
SOCIETYՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղելու ընթացքում հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Արայի Թորոսյանի բուժումն արտերկրում շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության փետրվարի 9-ի նիստի օրակարգում է ընդգրկվել Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով 1 մլն 318 հազար դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը. գումարը պետք է փոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար Ռուզվելտ Թորոսյանը պարգևատրվել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:



