Հայ «օրենքով գող» Էդիկ Թբիլիսկին կալանավայրից անհետացել է
SOCIETYOperativ.am-ը գրում է.
Կալանավայրից անհետացել է քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի ընկերը: Այս մասին գրում է Life.ru-ն: Նա, ինչպես հայտնի է, այժմ գտնվում է բանտում: Իսկ ի՞նչ է պատահել նրա «գործընկերոջ»՝ 48-ամյա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի հետ, ով առավել հայտնի է որպես Էդիկ Թբիլիսկի:
Նրա փաստաբանները և բարեկամները հայտնել են այն մասին, որ Ասատրյանն անհետացել է Չելյաբինսկի կալանավայրից, որտեղ գտնվում էր ավելի վաղ: Փաստաբան Մուշեղ Հայրապեռյանը հաղորդել է, որ փետրվարի սկզբին հարազատները եկել են Ասատրյանին տեսակցելու, սակայն նա կալանավայրում չի եղել: Կորածի որոնումները դեռևս ոչ մի արդյունք չեն տվել:
Փաստաբանը մտադիր է դիմել ՌԴ ՄԻՊ-ին, որպեսզի գտնեն իր պաշտպանյալին:
Հիշեցնենք, որ Էդիկ Թբիլիսկին Զախարի Կալաշովի, ով առավել հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, մտերիմ ընկերն է:



