Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախի հեռուստատեսությամբ սահմանադրական հանրաքվեին դեմ լինողները նույնացվում են թշնամու հե՞տ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեմ եմ»–ի շտաբին եթեր չի տրամադրվում

Փետրվարի 20–ին Արցախում սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ Լեռնային Ղարաբաղում մեկնարկած «Ոչ»–ի քարոզարշավն ընթանում է անհավասար պայմաններում: 


Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց «Դեմ եմ»–ի շտաբի ներկայացուցիչ, «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ Արցախի տեղեկատվության ամենաազդեցիկ աղբյուրը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը եթեր չի տրամադրում իրենց: 


«Փոխարենն անընդհատ եթեր են հրավիրում «Կողմ եմ»–ի կողմնակիցներին՝ իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Իսկ «Կողմ»–ի քարոզիչներից մեկը նույնիսկ ցուցաբերում է բացահայտ ֆաշիստական մոտեցումներ՝ դեմ արտահայտվողներին նույնացնելով թշնամու հետ»,– ասաց Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ քարոզարշավի ընթացքում Արցախի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է վճարովի եթեր չհատկացնել քարոզարշավ իրականացնող կողմերին: 


Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ձևավորել է «Դեմ եմ»–ի շտաբ ու այս օրերին միայն կարողանում է հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, քարոզչական թերթիկներ բաժանել, կատարել զանգեր բնակիչներին ու փակցնել քարոզչական պաստառներ: «Մեր շտաբի անդամները և համագործակցող անձինք ճնշումների չեն հանդիպել, սակայն ակնհայտորեն զգացվում է վարչական ռեսուրսի օգտագործման փաստը»,– ասաց Արցախի խորհրդարանի պատգամավորը:


Հարցին, թե ինչպիսին է արցախցիների ընդհանուր տրամադրվածությունը սահմանադրական փոփոխությունների առթիվ, Հայկ Խանումյանն ասաց. «Ընդհանուր տրամադրվածության մասին դժվար է դատել, քանզի մեծ մասը զգուշանում է բարձրաձայն կարծիք հայտնելուց: Որոշակի ցուցիչ կարող են լինել սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները, սակայն միշտ չէ, որ այն արտացոլում է ամբողջ պատկերը»:
Նշենք, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր կայքէջում կոչ է անում «դեմ» քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ հիմնավորելով, որ դրանցով Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր պաշտոնավարումը ուզում է երկարաձգել մինչև 2030 թվականը: «Արցախում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, գործող Սահմանադրությունն ի վիճակի է ապահովել երկրի բնականոն զարգացումը:
Այս փոփոխություններով Բակո Սահակյանը նպատակ ունի նախագահի պաշտոնում մնալ նաև 2017 թ.–ից հետո (գործող սահմանադրությամբ նա 2017 թ. չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններում): Սահմանադրական փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում նախագահել մինչև 2030 թ.»,– ասվում է կուսակցության հրապարակած քարոզչական թերթիկում:


«Ազգային վերածնունդը» նաև հայտարարում է, որ «մեկ անձի իշխանության վերարտադրության համար սահմանադրություն փոխելով` մենք նմանվում ենք Ադրբեջանի, Զիմբաբվեի, Թուրքմենստանի և այլ ավտորիտար ռեժիմներով երկրների: Նման հեռանկարը կթուլացնի Արցախի միջազգային դիրքերը, կկրճատի մեր բարեկամների թիվն աշխարհում, կծնի անարդարության զգացում երկրի ներսում: Կկորչի համայն հայության հավատն Արցախի նկատմամբ, կկրճատվեն ներդրումներն ու նվիրատվությունները»,– ասված է կոչում:


Ավելին՝ ըստ Արցախի խորհրդարանական կուսակցության, այս փոփոխություններով ժողովուրդն ավելի է հեռացվում որոշումներ ընդունելու գործընթացից: «Եթե գործող Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունները կատարվում են համաժողովրդական հանրաքվեով, ապա այս նախագծի ընդունվելու դեպքում այդ իրավունքը կանցնի Ազգային ժողովին: Սովորաբար, քաղաքական իրավունքների սահմանափակմանը հաջորդում է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումը: ԴԵՄ քվեարկելով սահմանադրության նախագծին՝ մերժում ենք այդ հեռանկարը»,– ասված է ընդդիմադիր կուսակցության կոչի մեջ:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League