Չինաստանը դեմ է արտահայտվել Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի պատժամիջոցներին
INTERNATIONAL NEWSՉինաստանը իր դժգոհությունն է արտահայտել Իրանի դեմ Միացյալ Նահանգների վերջին պատժամիջոցների կապակցությամբ, որոնք ազդում են նաեւ չինական ընկերությունների եւ անհատների վրա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լյու Կանգը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Իրանում բալիստիկ հրթիռի փորձրկումից հետո անցած շաբաթվա վերջին Միացյալ Նահանգները հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի եւ ռազմական ուժին ցուցաբերվող աջակցության հետ կապված նոր պատժամիջոցների մասին, որոնք ազդում են չինական 2 ընկերությունների եւ 3 անհատների վրա:
«Չինաստանը միշտ դեմ է ցանկացած միակողմանի պատժամիջոցների, հատկապես, երբ նրանք վնասում են երրորդ կողմի շահերին», - ասել է Լյու Կանգը՝ հավելելով, թե նման պատժամիջոցները «չեն նպաստում փոխադարձ վստահությանը եւ մի շարք գլոբալ խնդիրների համատեղ լուծմանը»:



