Արամեի կնոջ եւ Սիլվա Հակոբյանի զվարճալի ֆոտոշարքը Բրյուսելից
PHOTOՍիրված արտիստներ Արամեն եւ Սիլվա Հակոբյանը մեկնել են եվրոպական շրջագայությունների։ Մինչեւ փետրվարի 19-ը երիտասարդ արտիստները կլինեն Գերմանիայում, Բելգիայում, Իսպանիայում, Հոլանդիայում եւ Ֆրանսիայում։ Երգիչներին է միացել նաեւ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը։ Նրանք պարբերաբար լուսանկարներ են հրապարակում իրենց միկրոբլոգներում։
Արտիստները Համբուրգից արդեն մեկնել են Բրյուսել, ելույթ ունեցել, սակայն չեն մոռացել հաճելի եւ ուրախ պահերով կիսվել ընկերների հետ։ Մայրանալ պատրաստվող Աննան երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ ֆոտոշարք է ներկայացրել Բրյուսելից։
«Ներկայացնում եմ ձեզ իմ եւ Սիլվայի բրյուսելյան ֆոտոշարքը», - լուսանկարներից մեկն այսպես է մեկնաբանել Արամեի կինը։




1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



