Թուրքիայի Շըրնաք նահանգում թուրք-քրդական հերթական բախումը շատ զոհեր է տվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ գավառում Քրդական բանվորական կուսակցության կողմից իրականացված հարձակումը կրկին մարդկային կյանքեր է խլել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, սեպտեմբերի 24-ի գիշերը 25-ի առավոտյան իրականացված երկու հարձակումների հետևանքով զոհվել է 2 զինվոր: Եվս 8 զինվոր և մեկ քորուջու:
Քուրդ զինյալների գործողություններին ի պատասխան թուրքական զինուժը գործողություններ է իրականացրել, որոնց մասնակցել են ոչ միայն ցամաքային ուժեր, այլև հայտնաբերելու նպատակով տարածաշրջանում լայնածավալ աշխատանքներ են սկսվել, որոնց մասնակցել է նաև օդուժը: Գործողությունների հետևանքով սպանվել է 34 քուրդ զինյալ:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



