Ֆորշի առողջական վիճակն արդեն լավ է
LIFEԵրեկ տեղեկություններ տարածվեցին, թե երգիչ Ֆորշի ինքնազգացողությունը «Ֆորշ ակումբում» կտրուկ վատացել է: Ըստ լուրերի՝ երգելու ժամանակ նա գունատվել է, ընկերներն իջեցրել են բեմից և շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։
Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել Ֆորշ հետ եւ տեղեկանալ նրա առողջական վիճակից: Մեզ հետ զրույցում Ֆորշը նշեց, որ տարածված տեղեկությունները մասամբ սխալ են.
«Ինձ հիվանդանոց չեն տեղափոխել, այդ տեղեկությունները սխալ են, հիմա էլ տանն եմ ու արդեն ինձ լավ եմ զգում: Այո, մի փոքր ինձ վատ զգացի, քանի որ ինձ մոտ մեկ-մեկ երակների խցանում է տեղի ունենում, սակայն շտապօգնության աշխատակիցները եկան ակումբ, համապատասխան ներարկում կատարեցին ու գնացին, որից հետո էլ ես ինձ ավելի լավ զգացի»,- մանրամասնեց երգիչը:
Life.panorama.am-ը առողջություն է մաղթում սիրված երգչին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



