Աֆղանստանում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է ռեկորդային նշագծի. TOLOnews
SOCIETYԱֆղանստանում շարունակվող հակամարտության հետեւանքով զոհված կամ վերքեր ստացած խաղաղ բնակիչների թիվը 2016 թվականին կազմել Է մոտավորապես 11,5 հազար, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է 2009 թվականից ի վեր, երբ ՄԱԿ-ն սկսեր նման վիճակագրություն վարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի՝ Աֆղանստանի աջակցման առաքելությունը (ՄԱԿԱԱԱ):
Անցած տարի 3 հազար 498 խաղաղ աֆղանցիներ զոհվել են, եւս 7 հազար 920-ը վերքեր են ստացել հակամարտության հետեւանքով: Զոհված քաղաքացիական անձանց թիվը 2015 թվականի համեմատությամբ նվազել Է 2 տոկոսով, իսկ վիրավորներինը ավելացել Է 6 տոկոսով:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշում Է ՄԱԿ-ի առաքելությունը, հակամարտության հետեւանքով զոհված աֆղանցի երեխաների թիվը 2016 թվականին ավելացել Է 24 տոկոսով եւ կազմել 3,5 հազար: Զոհված եւ վիրավորված երեխաների մոտավորապես կեսը տուժել Է զինյալների եւ կառավարական ուժերի միջեւ տեղի ունեցած ռազմական գործողությունների, մնացածները՝ չպայթած ռումբերի եւ այլս զինամթերքի պայթյունների հետեւանքով:
Աֆղանստանում «Իսլամական պետություն» կազմակերպության քայքայիչ գործունեության հետեւանքով սպանված եւ վիրավորված խաղաղ բնակիչների թիվը 2015 թվականի համեմատությամբ ավելացել Է տասն անգամ: Խաղաղ բնակիչները դառնում են մահապարտների օգտագործմամբ ահաբեկչական գործողությունների զոհեր, որոնք կազմակերպում Է ԻՊ-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



