Ինչպես հասարակ ջերմաչափի օգնությամբ ստուգել՝ ինչ խնդիրներ ունեք վահանագեղձի հետ
LIFEԻնչ պետք է անել
- Երեկոյան ջերմաչափը դրեք սենյակում, առավոտյան սնդիկը պետք է 35 աստիճան լինի:
- Առավոտյան հենց արթնանաք, անմիջապես ջերմաչափը թևատակին դրեք և պահեք 10 րոպե:
- Գրանցեք արդյունքը: Հիշեք, առողջ մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը պետք է լինի 36,5 С° - 36,8 С°:
Արդյունքները
- Եթե Ձեր մարմնի ջերմաստիճանը 36,5 С° - 36,8 С° է, ապա վահանագեղձի հետ որևէ խնդիր չկա:
- Եթե 36,5 С° -ից բարձր է, ուրեմն՝ Ձեզ մոտ հիպետերիոզ է: Հիպերտիերոզի պարագայում վահանաձև գեղձը կարող է ունենալ հորմոնների քանակի ավելացում, որի ժամանակ օրգանիզմը թունավորվում է այդ հորմոններից: Հիվանդները մշտապես բարձր ջերմություն են ունենում, արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում է արյան ճնշումը, տառապում են գլխացավերից: Խախտվում է քունը, լինում են թմրած կամ գրգռված վիճակում, բացվում է ախորժակը, կարող է վերջույթների դող սկսվել:
- Եթե 36,5 С° -ից ցածր է, ապա Ձեզ մոտ հիպոթերիոզ է: Հիպոթիրեոզը դրսևորվում է մաշկի, ենթամաշկային բջջանքի, լեզվի այտուցով (լորձայտուց` միքսեդեմա), մաշկի չորությամբ, մազաթափությամբ: Նկատվում են արագ հոգնելիություն, հիշողության խանգարում, թորշոմածություն, քնկոտություն, մազերի և եղունգների փխրունություն: Ձայնը ցածր է, խռպոտ, ջերմաստիճանը` բարձր, զարկերակային արյան ճնշումը` ցածր, լինում է փորկապություն: Նկատվում են դաշտանային ցիկլի խանգարումներ, հնարավոր են վիժումներ: Տղամարդկանց սեռական կարողությունը նվազում է: Երեխաների հոգեկան զարգացումը կասեցվում է, աճումը` դանդաղում: Հիվանդության ծանրությունը պայմանավորված է վահանաձև գեղձի ֆունկցիայի թուլացման աստիճանով:
Հիշեք, ջերմաչափով այս ստուգումները կարելի է անել շաբաթը 3 անգամից ոչ ավել:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



