Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Հաստատվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կառուցվածքը

SOCIETY

 Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստում քննարկվել են ՄՀՀ նոր կառուցվածքի ներկայացմանն ու ՀԿ հատվածի ընտրությունների մեկնարկին, ՄՀՀ աշխատանքների հաջորդ երկամյա շրջանի ֆինանսավորման հայտի մշակմանը, նոր դրամաշնորհային ծրագրերի կարգավիճակին, ԱՀԿ կողմից ակնկալվող տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև սեպտեմբերի 28-ից 30-ը Թբիլիսիում կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների կայունության ապահովմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը վերաբերող հարցեր: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նիստին մասնակցել են նաև Գլոբալ հիմնադրամի քարտուղարության ներկայացուցիչները` պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինան և Վիրա Զեմլյանսկան: ՄՀՀ-ն քննարկել և հավանություն է տվել հանձնաժողովի առաջարկվող նոր կառուցվածքին և ձևավորել միջազգային տեխնիկական գործընկերներից կազմված աշխատանքային խումբ ՄՀՀ կազմում հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթացը կանոնակարգելու նպատակով:

Նիստի նախագահող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ՄՀՀ քարտուղարությանը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել աշխատանքային խմբին, ինչպես նաև, ըստ սահմանված կարգի, իրականացնել մյուս ոլորտների ներկայացուցիչների ընտրության գործընթացը: Նա նաև ներկայացրել է նոր դրամաշնորհային ծրագրերի շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը` մասնավորապես նշելով, որ ՀՀ սահմանադրական դատարանում շրջանակային համաձայնագրի քննարկումը տեղի է ունենալու հոկտեմբերի 6–ին, որին կհաջորդի փաստաթղթի վավերացումը ՀՀ ազգային ժողովի կո ղմից: Վահան Պողոսյանը նշել է, որ այդ առումով ցանկալի կլիներ ՄՀՀ ընտրություններն ավարտին հասցնել մինչև նոյեմբեր` նոր դրամաշնորհային ծրագրերի իրականացումը հանձնաժողովի նոր կազմով սկսելու նպատակով:

Նիստի ընթացքում ձևավորվել է նաև դրամաշնորհի հիմնական ստացողներից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ` ՄՀՀ 2016-2017թթ. ֆինանսավորման հայտի մշակման նպատակով: Նիստի ընթացքում ներկայացվել և ՄՀՀ կողմից ի գիտություն են ընդունվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության նոր դրամաշնորհի հաստատման փուլում ԱՀԿ կողմից ակնկալվող տեխնիկական աջակցության ոլորտները և դրամաշնորհային ծրագրերի կարգավիճակը:

Ներկայացվել և քննարկվել է նաև սեպտեմբերի 28-30-ը Թբիլիսիում կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների կայունության ապահովմանը նվիրված բարձր մակարդակի տարածաշրջանային հանդիպման ժամանակ մասնակից երկրների կառավարությունների հավանությանը ներկայացվելիք հռչակագրի նախագիծը` դրամաշնորհային ծրագրերի ավարտից հետո պետության կողմից ծրագրերի ֆինանսավորման պարտավորությունների ստանձնման վերաբերյալ:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live