Կապանում վթարային ջրանջատում կլինի
SOCIETY«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված փետրվարի 7-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Ա. Մանուկյան 1-ին նրբանցքի 1-ից-5 շենքերի, Հ. Ավետիսյան թաղամասի անհատական տնատիրությունների, բազմաբնակարան շենքերի` բացառությամբ 1 և 1ա համարների, թիվ 9 դպրոցի, թիվ 8 մանկապարտեզի, Մ. Պապյան թաղամասի բազմաբնակարան շենքերի, անհատական տնատիրությունների և թիվ 6 մանկապարտեզի ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



