ՀՀ կառավարությունը բարձրացրեց դատախազների աշխատավարձերը
SOCIETYՀՀ կառավարությունը 2016 թվականից կբարձրացնի դատախազների աշխատավարձերը: Գործադիրը հավանություն տվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդպիսով կվերացվի դատախա զության համակարգի ու Քննչական կոմիտեի աշխատավարձերի անհավասարությունը:
Մասնավորապես, նախագծով նախատեսվում է մարզային ու կայազորային դատախազների աշխատավարձերի գործակիցը 7.5–ից բարձրացնել 8 բալ, զինվորական դատախազի տեղակալի դրույքը սահմանել 9, Երևանի շրջանային դատախազինը՝ 8, գլխավոր դատախազության բաժինների ղեկավարներինը՝ 7.5, մյուս աշխատակիցներինը՝ 5.5-ից 7.25:
2015 թվականի բազային աշխատավարձը (որին ավելացվելու են գործակիցները) սահմանված է 66 հազար 140 դրամ:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
3
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
4
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
5
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another



