Բելգիայում առաջին անգամ աշխատողների մաշկի տակ էլեկտրոնային բանալիներ են ներդրել
INTERNATIONAL NEWSԲելգիական Newfusion ընկերությունը, որը մասնագիտանում է թվային մարքեթինգի ոլորտում, իր աշխատակիցների մաշկի տակ էլեկտրոնային չիպեր է ներդրել, որոնց օգնությամբ նրանք կկարողանան բացել գրասենյակի դռներն ու օգտագործել տեխնիկան, առաջին հերթին՝ համակարգիչները: Այս մասին գրում է Soir պարբերականը:
Էլեկտրոնային «բանալին», որը նաեւ անձնական տվյալներ է պարունակում, կփոխարինի աշխատակիցների բեյջերին: Չիպը բրնձի հատիկի մեծության է, այն 100 եվրո արժե: Ըստ պարբերականի՝ Բելգիայում առաջին անգամ է կիրառվում այս պրակտիկան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



