Մոսկվան, ԵՄ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ սահմանելով, ամեն ինչ ազնիվ է արել. Լավրով
INTERNATIONAL NEWSՄոսկվան, Եվրամիության նկատմամբ պատասխան միջոցներ սահմանելով, ամեն ինչ ազնիվ է արել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ավստրիական Profil ամսագրին տված հարցազրույցում, գրում է ТАСС-ը:
«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել որպես պատասխան քայլ մեկ շատ պարզ բանի պատճառով,- նշել է նա: - Եվրոպական պատժամիջոցները սահմանափակում են մեր բանկերի համար գյուղատնտեսության ֆինանսավորման համար փոխառություն վերցնելու հնարավորությունը, ինչը նշանակում է, որ ԵՄ-ից գյուղատնտեսները ռուսական շուկայում կշահեին անբարեխիղճ մրցակցության պայմանների պատճառով»:
«Մենք պետք է ամեն ինչ ազնիվ ձևով անեինք: Այդքան բան»,- ընդգծել է արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ Մոսկվան չի նախաձեռնել պատժամիջոցները, և նա չէ, որ պետք է վերացնի դրանք:
«Դուք ցանկանում եք, որ մենք մնանք եվրոպական պատժամիջոցների տակ, բայց մեր պատժամիջոցները վերացնե՞նք»,- ասել է Լավրովը:



