Ռանիերի. Չեմ հավատում, որ Լեսթերի ֆուտբոլիստներն այլևս չեն վստահում ինձ
SPORTԱնգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ չի կորցրել հավատը ֆուտբոլիստների նկատմամբ նույնիսկ Պրեմիեր լիգայում անհաջող ելույթների պատճառով:
«Հասկանում եմ, որ այն ինչ արել ենք նախորդ մրցաշրջանում, յուրահատուկ էր, երազանք էր: Սակայն այժմ ամեն ինչ այլ կերպ է: Պետք է ընտրես. եթե անհաջողակ ես, ապա ամեն ինչ կորած է, եթե անհաջողակ չես, ապա պետք է պայքարես մինչև վերջ:
Հավատում եմ, որ կարող ենք ամեն ինչ փոխել, պետք է միասին լինենք երկրպագուների կողքին: Ցանկանում եմ, որ խաղացողները պայքարեն մինչև վերջ:
Չեմ հավատում, որ նրանք այլևս չեն հավատում ինձ: Զգում եմ, որ միասին ենք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



