Գամբիայի նոր նախագահը չեղարկել է չորսօրյա աշխատանքային շաբաթը
INTERNATIONAL NEWSԳամբիայի նոր նախագահ Ադամ Բարոուն իր նոր հրամանագրով չեղարկել է երկրի նախորդ ղեկավարի օրոք գործող չորսօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պետաշխատողներն այժմ շաբաթական 36.5 ժամ են աշխատելու` երկուշաբթիից հինգշաբթի օրերին 08:00-16:00 ժամերին, իսկ ուրբաթ օրերին 08:00-12:30-ը։
Չորս տարի առաջ Բարոուի նախորդ Յահյա Ջամեն չորսօրյա աշխատանքային շաբաթ էր սահմանել` ուրբաթը հավելյալ հանգստյան օր հայտարարելով: Նա այդ որոշումը պատճառաբանել էր նրանով, որ երկրի մեծամասնություն կազմող մուսուլման բնակչությունը կկարողանա ուրբաթը նվիրել աղոթքներին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



