Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փոքրիկին որոշել ենք Ռոբերտո կոչել...». Գրիգոր Դանիելյանը՝ իր 2-րդ բալիկի ու «Ֆուլ հաուսի»-ի նոր զարգացումների մասին

LIFE

Exclusive

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին մեկնարկում են «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանի նկարահանումները: Այս թեմայով Past.am-ը զրուցել է սիթքոմի սիրված դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի հետ: 

- Գաղտնիք չէ, որ «Ֆուլ հաուս»-ը այժմ ամենառեյթինգային սիթքոմն է Հայաստանում: Բնականաբար, այդ վարկանիշը պահպանելու համար մեծ ջանքեր են պետք: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում: 

- Բնականաբար, տեղում նստած՝ հնարավոր չէ բարձր վարկանիշ ապահովել: Այսօր շաբաթ է, վաղը՝ կիրակի, բոլորը պատրաստվում են հանգստանալ, իսկ ես աշխատում եմ: Երևի թե հաջողության գրավականներից մեկը հենց դա է: Կարծում եմ՝ բարձր վարկանիշ ունենալ, դեռ չի նշանակում սիրված լինել: Կարող է լինել ինչ-որ հաղորդում, որը ունենա բավականին բարձր վարկանիշ, բայց բոլորը հայհոյեն: Մեր նպատակն ավելի շատ ոչ թե բարձր վարկանիշ ունենալն է, այլ այնպես անելը, որ հեռուստադիտողը սիրի մեր հաղորդումը, սիրելով նայի, ոչ թե նայի՝ հայհոյելու համար: 

- Ինչպես արդեն գիտենք, նոր եթերաշրջանում 2 կերպար է ավելանալու սիթքոմում: Ուրիշ ի՞նչ անակնկալներ, նորություններ կարող ենք սպասել:

- Անակնկալներ, իհարկե, լինելու են, բայց դրանց մասին խոսել՝ կնշանակի, որ դրանք այլևս անակնկալ չեն լինի: Փակագծեր չեմ բացի, ընդամենը կասեմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հեռուստադիտողը մեծ հետաքրքրությամբ նայի «Ֆուլ հաուս» նախագիծը: Դա բավականին բարդ է, քանի որ յուրաքանչյու եթերաշրջանի հետ գործն ավելի է բարդանում ու դժվարանում, քանի որ մենք նշաձողը միանգամից բարձր ենք դրել, և մարդիկ մեզնից ավելի շատ ակնկալիքներ ու պահանջներ ունեն: 

- «Ֆուլ հաուս»-ում նկարահանվելուն զուգահեռ ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:

Image may contain: 2 people, people smiling

- Եթե խոսքը հեռուստատեսային գործունեության մասին է, ապա այս պահին ես միայն «Ֆուլ հաուս» նախագծով եմ զբաղվում: «Արմենիա» հեռուստաընկերության կրեատիվ խմբի անդամ լինելով՝ ուրիշ շատ գործեր եմ անում, որին քչերն են տեղյակ, բայց հիմնականում նախագծի վրա եմ կենտրոնացած: Հեռուստատեսությունից դուրս՝ ինչպես գիտեք, մենք ստուդիա ունենք, որտեղ նաև դասավանդում եմ: Ժամանակը սուղ է, բայց փորձում եմ ամեն ինչ հասցնել:

- Ինչպես գիտենք, շուտով կծնվի Ձեր 2-րդ բալիկը: Ինչպե՞ս եք պատրաստվում նրան դիմավորել, անունն արդեն որոշե՞լ եք:

- Փոքրիկին որոշել ենք Ռոբերտո կոչել, քանի որ սիրում ենք այդ անունը և, բացի այդ, Ալբերտոյի հետ սազում է: Շատ շուտով՝ մարտին, մեր բալիկն արդեն լույս աշխարհ կգա:

- Իսկ Ձեր կնոջ պասիվությունը երեխայի ծնունդո՞վ է պայմանավորված: Դրանից հետո սպասե՞նք նորությունների:

Image may contain: 2 people, people smiling

- Բնականաբար, սպասեք նորությունների: Անկեղծ ասած՝ մենք ուզում էինք երեխայի հետ կապված նոր տեսահոլովակ ունենալ՝ մինչև նրա ծնունդը, բայց չհասցրեցինք: Այժմ նա մեր ստուդիայի տնօրենն է, զբաղվածությունը բավականին մեծ է, նույնիսկ այս վիճակում նա չի մտածում արձակուրդ գնալու մասին: 

Image result for գրիգոր դանիելյան

- Եվ վերջում, որպես «Ֆուլ հաուս»-ի նվիրյալ երկրպագու, կցանկանայի իմանալ՝ այս եթերաշրջանում գոնե Տամարային կհաջողվի՞ նվաճել Մուշեղի սիրտը և վերջապես ամուսնանալ նրա հետ:

- Զարգացումներին հետևելն ավելի հետաքրքիր է, երբ չգիտես՝ ինչ է լինելու, մանավանդ, երբ ինչպես Դուք նշեցիք, մոլի երկրպագու ես: Պատկերացրեք, օրինակ, Դուք առաջին անգամ պետք է դիտեք «Տիտանիկ» ֆիլմը, և ես Ձեզ ասեմ, որ վերջում գլխավոր հերոսները մահանալու են: Բնականաբար, Ձեր հետաքրքրություն կկորչի: Եկեք ուղղակի հետևենք զարգացումներին, դա կտա բոլոր հարցերի պատասխանները:

Մարիամ Նալբանդյան

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System