Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Պյոտր Պորոշենկոյի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հանգստյան օրերին հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Նոր Զելանդիայի վարչապետ Բիլ Ինգլիշի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան լրա տվական ծառայությունը: Հեռախոսազրույցի թեմաները նշված չեն:
Նախորդ օրերին նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունել մի քանի համաշխարհային առաջնորդների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս հանգստյան օրերը ԱՄՆ-ի ղեկավարը կանցկացնի իր սեփական ակումբում` «Mar-a-Lago»-ում, որը գտնվում է Փալմ Բիչի մոտակայքում:
«Mar-a-Lago»-ը նախկինում պատկանել է ամերիկացի մեծահարուստներից մեկի ժառանգին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



