Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Նպատակը մեկն է` Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար

SOCIETY

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և դրան նախորդած երկու տարիների աշխատանքը բավականին արդյունավետ է համարում: Դա են վկայում ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերն ու փաստաթղթերը: «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովին ընդառաջ լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց պաշտոնյան: «Այսօր չափազանց կարևոր միջոցառում է, որը թույլ է տալիս արձանագրել այն հսկայական աշխատանքի արդյունքները, որոնք կատարվել են վերջին երկու-երեք տարվա ընթացքում ու նախանշել այդ ուղղությամբ մեր ապագա աշխատանքները»,-` նշեց Շավարշ Քոչարյանը նկատելով, որ առկա են լուրջ արդյունքներ. 2014-2015 թվականներին տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչած երկրների թիվը մոտ երկու տասնյակից դարձավ 24: Եթե մինչ այդ ցեղասպանության ժխտումը քրեականացրել էին ընդամենը երկու պետություն, ապա նրանց թիվն էլ դարձավ չորս:

ԱԳ փոխնախարարը միջազգային տարբեր կազմակերպությունների արձագանքներից առավել կարևորեց Եվրախորհրդարանի բանաձևը, որը ոչ միայն դատապարտում էր Հայոց ցեղասանության իրագործումը, այլև կոչ էր անում Թուրքիային առերեսվել իր իսկ պատմության հետ և գտնում էր, որ դա միակ ճանապարհն է հաշտության հասնելու: «Կարևոր է վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, որի հեղինակը Հայաստանն է, բայց համահեղինակել է 84 պետություն: ՄԱԿ-ն այդ բանաձևով դեկտեմբերի 9-ը, իսկ դա շատ կարևոր օր է, քանի որ այդ օրը ՄԱԿ-ն ընդունեց ցեղասպանություններ ի դատապարտման ու կանխարգելման կոնվեցիան, ճանաչել է ցեղասպանությունների զոհերի հիշատակի և արժանապատվության օր»,-շեշտեց փոխնախարարը:

Շավարշ Քոչարյանը հատկանշական համարեց իրողությունը, որ այս ընթացքում Հայաստանը ճանաչեց հույների ու ասորիների ցեասպանությունը Օսմանյան կայսրությունում: «Հիմա աշխարհը շատ ավելի մեծ ուշադրությամբ է հետևում նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման խնդրին: Լայն շրջանակներ շատ լավ գիտակցում են արդեն, որ նախորդ ցեղասպանությունների չդատապարտումն ու չկանխարգելումը պարարտ հող է ստեղծում նոր ցեղասպանությունների համար»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը` հավելելով, որ սկսած աշխատանքները կատարելու են ավելի մեծ թափով ու համախմբվածությամբ: «Այն բոլոր ուղղություններով աշխատանքները, որոնց մի մասը ես նշեցի, շարունակվելու են նոր համախմբվածությամբ, որը ձեռք է բերվել վերջին շրջանում` ի շնորհիվ շատ լուրջ համագործության ներհայաստանյան և սփյուռքի կառույցների միջև: Այդ համախմբվածությունը մեզ հույս է տալիս նոր թափով շարունակել այն, ինչ բխում է մեր պետության շահերից: Նպատակը մեկն է` Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-եզրափակեց Շավարշ Քոչարյանը:

Երևանում ընթանում է «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովը, որի ժամանակ ամփոփվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքները:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live