Yerevan, 23.June.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օրվա աստղագուշակ

PHOTO

Խոյ: Հաջողություններ կունենաք անսպառ երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող  գործերում: Միապաղաղ աշխատանքը ձեզ համար չէ, ուստի  մի ձեռնարկեք այնպիսի գործեր, որոնք ձանձրալի են, միևնույն է, հետագայում, դրանք անավարտ կմնան: Այսօր խուսափեք խոստումներ տալուց, քանզի իրականացնելը շատ ավելի դժվար կլինի, քան կարծում եք:

Շատերն այսօր կմտահոգվեն անձնական հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Լրջորեն կմտորեն այն մասին, թե ինչ կարելի է փոխել՝  հօգուտ սիրելիների: Կայացրած որոշումները կօգնեն  անցյալում թողնել մի շարք խնդիրներ:

Ցուլ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող կլինի: Ասես կարդում եք մարդկանց մտքերը և, առանց ավելորդ հարցերի, կես խոսքից՝ հասկանում նրանց: Դա տարածվում է ոչ միայն հարազատների, այլև նրանց վրա, ում առաջին անգամ եք հանդիպում: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են որոշիչ դեր խաղալ ձեր կյանքում:

Աշխատունակությունը բարձր է: Տեղում նստած մնալ չեք կարող, ամենուր նոր տպավորություններ ու սուր զգացողություններ եք փնտրում: Բարեհաջող օր է նոր գործեր ձեռնարկելու համար: Փորձեք ձեր ուժերը նոր ոլորտներում: Արեք այն, ինչ նախկինում չեք համարձակվել: Վստահ եղեք, այդ ամենը ձեզ մոտ կստացվի:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը հարմար է շփումների, ընտանեկան միջոցառումների, ընկերական կամ սիրային հանդիպումների համար: Հրաշալի տրամադրություն ունեք և դրական լիցքեր եք  տարածում շուրջբոլորը: Ամենուր ուրախ կլինեն հյուրընկալել ձեզ: Ձեր կողմից կազմակերպված ցանկացած միջոցառում հրաշալի կանցնի:

Օրվա երկրորդ կեսին որոշ խնդիրներ կծագեն: Զգացմունքային դաշտը կփոխվի, մանրուքների պատճառով կսկսեք նյարդայնանալ, անհանգստանալ, երբեմն էլ՝ պոռթկալ: Նման պահերին շատ կարևոր է վստահելի, մտերիմ մարդու աջակցությունը: Փորձեք անկեղծ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է:

Խեցգետին: Օրը բարեհաջող սկիզբ կունենա:  Աշխատանքն արդյունավետ կլինի: Անգամ, եթե ձեր առջև բարդ առաջադրանք է դրվում, վստահ եղեք, որ հաջողությունն ապահովված է: Այսօր իմաստ չունի ամեն բան ինքնուրույն անել, դիմեք նրանց, ովքեր պատրաստակամ են օգնել ձեզ ցանկացած հարցում:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Այս ընթացքում աշխատեք թուլացնել ծանրաբեռնվածությունը: Կենտրոնացում պահանջող գործերը հետաձգեք: Ձեզ թույլ տվեք լիցքաթափվել, զբոսնել, հանգստանալ: Կարող եք ինքներդ ձեզ երես տալ փոքրիկ , հաճելի մանրուքներով:

Առյուծ: Ստեղծագործելու համար լավ ժամանակ է: Անգամ առօրյա խնդիրներին անսպասելի լուծումներ կտաք, և ցանկալի արդյունքն իրեն սպասեցնել չի տա: Զբաղվեք երաժշտությամբ, նկարչությամբ, իսկ եթե նման ընդունակություններ չունեք, ապա կարող եք այցելել համերգասրահներ, ցուցահանդեսներ և մեծ բավականություն ստանալ:

Կգտնեք համախոհներ, ովքեր լիովին կկիսեն ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Անկեղծ կլինեք ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, ինչը ձեզ հմայք կհաղորդի: Եթե հավելեք այս ամենին նաև իմիջի որոշ փոփոխություններ, ապա անմոռանալի տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում համակրում եք:

Կույս: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի սկսվի, ավելի ուշ ամեն բան կկարգավորվի: Ոմանք ոգեշնչման նոր աղբյուրներ կգտնեն, ձեռք կբերեն նոր նախասիրություններ: Կսկսեք այլ կերպ նայել և գնահատել ձեզ շրջապատող մարդկանց:  Առանձնահատուկ հետաքրքրություն կցուցաբերեք այն մարդու հանդեպ, ում տարիներ շարունակ ձեր ընկերն եք համարել:  Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Կարեղ եք բարդ գործեր ձեռնարկել, կողմնորոշվել խճճված իրավիճակներում: Ամեն բան վերլուծելու ձեր բացառիկ ունակությունը լիարժեք կդրսևորվի: Ձեզ կհաջողվի բացահայտել վերջերս կատարված իրադարձությունների իրական պատճառը:

Կշեռք: Հրաշալի օր է սպասվում: Հնարավորություններ կընձեռնվեն իրականացնելու այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Այդ ամենին նպաստում են հարցերին ձեր ճիշտ մոտեցումն ու համառությունը, նաև այն հանգամանքը, որ ձեր կողքին ունեք վստահելի մարդ, ում կարող եք ապավինել ցանկացած հարցում: Հնարավոր է կարևոր տեղեկություններ ստանաք: Որոշ Կշեռքներ այսօր որոշումներ կկայացնեն, որոնք ապագայում կարող են ճակատագրական նշանակություն ունենալ:

Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա: Նպատակահարմար օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք փորձել ֆիթնես  մարզումների, ձեզ համար բոլորովին նոր, տարբերակներ:

Կարիճ: Օրը լավ կանցնի , եթե ձեզ հաջողվի խուսափել վեճարից: Հատկապես աշխատեք զերծ մնալ սիրելիի հետ գժտվելուց: Անգամ եթե նրա քայլերը, կամ թույլ տված արտահայտությունները ձեր սրտով չեն, հնարավորինս զերծ մնացեք խիստ նկատողություններ անելուց , իսկ եթե, այնուամենայնիվ,  արտահայտվելու պահանջ զգաք , ապա դա արեք հանգիստ և ժպիտով:

Կհետաքրքրվեք կյանքի այն ոլորտներով, որոնց հանդեպ նախկինում անտարբեր եք եղել: Այն Կարիճները, ովքեր տանել չեն կարողանում գնումներ կատարելու գործընթացը, այսօր դա կանեն մեծ խանդավառությամբ: Ոմանք էլ  բավականություն կստանան թատրոններ և թանգարաններ այցելելուց:

Աղեղնավոր: Այսօր միայն սեփական ծուլությունը կարող է խանգարել ձեզ հաջողության հասնել: Ալարկոտությունը վտանգավոր չի լինի արդեն օրվա երկրորդ կեսին, երբ   էներգիայի հոսք կզգաք և ամբողջ եռանդով գործի կանցնեք: Մտերիմները ձեր օգնությանը կդիմեն, և դուք սիրով կաջակցեք նրանց ,ինչը բարձր կգնահատվի:

Եթե անձնական կյանքում նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, ապա դրական փոփոխություններն անխուսափելի կլինեն: Սակայն գործելու համար շատ կարևոր է ճիշտ պահն ընտրելը: Ուշադրություն դարձրեք  մտերիմների տրամադրությանը, միշտ չէ, որ նրանք կհամաձայնեն ձեր դուդուկի տակ պարել:

Այծեղջյուր: Օրվա սկզբում  ինքնահաստատվելու պահանջ կզգաք: Ցանկությություն կունենաք բոլորին ապացուցել ձեր անկրկնելի լինելը: Ի ցույց կդնեք ձեր առավելությունները, կվստահեցնեք, որ բոլերից լավ եք գործից գլուխ հանում: Այդ հարցում գուցե և իրավացի եք, սակայն ՝ ոչ  նրբանկատ: Փորձեք ավելի  զուսպ լինել, այդ դեպքում  ձեզ,անպայման, կգնահատեն:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իսկ տրամադրությունը կբարձրանա: Բոլոր լուրջ հարցերը և կարևոր հանդիպումները ծրագրեք օրվա երկրորդ կեսին: Այս ժամանակահատվածում կարող եք նաև խոշոր գնումներ կատարել,  ձեռք բերել կահույք և ներքին հարդարման պարագաներ:

Ջրհոս: Հրաշալի օր է ցանկացած կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: Կարող եք վաճառել բոլոր այն իրերը , որոց կարիքն այլևս չունեք: Ինքներդ նույնիսկ կզարմանաք, թե որքան հետաքրքրված գնորդներ կհայտնվեն՝ պատրաստ վճարելու դրանց համար: Կարող եք հետագա համագործակցության ծրագրեր կազմել: Շատերը եկամուտի նոր աղբյուրներ կգտնեն:

Անձնական հարցերում հնարավոր է խնդիրներ ծագեն: Միշտ չէ, որ ձեզ հասկանալի են մտերիմների քայլերի դրդապատճառները: Անկեղծ զրույցները ևս չեն օգնի՝ գնահատելու իրավիճակը: Ամեն դեպքում, շատ լուջ հարցեր այսօր չեն ծագի, անհանգստանալու կարիք չկա:

Ձկներ: Հրաշալի օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Իրադարձությունները  շատ արագ կզարգանան, ձեր զգացմունքների փոխադարձ անկեղծությունը չի կարող կասկածի տակ դրվել: Կարիք չկա թաքցնել թերությունները  և դիմակ կրել: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի:

Նրանք, ովքեր վաղուց են գտել իրենց երկրորդ կեսին, անախորժություններ չեն ունենա: Աշխատեք հնարավորինս նրբանկատ լինել: Այն զույգերը, որոնց հարաբերությունները վերջին շրջանում փակուղի էին մտել, այսօր վերջապես  դուրս կգան ճգնաժամից:

With Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage Health Fund for Children of Armenia is the Beneficiary of "The Power of One Dram" Program in JuneTeam Group, NVIDIA, and Firebird Announce a $500 Million Megaproject to Build a Regional AI Supercomputing Hub "Plain and Simple": Financial Literacy with AraratBankAmeriabank joins TOON EXPO to be held first time in MoscowIdram Participates in Panel Discussion on E-Commerce Development CooperationThe Power of One Dram Concludes Another Program with the 4090 FoundationArmenian alcoholic beverage producers appeal to international organizations to stop Georgia's blockade Ucom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer IDBank and Idram Team Visited the Heroes Rehabilitation CityChildren’s Day with Events and Discounts: Idram JuniorUcom and Impact Hub Yerevan Announce 2025 Fellowship Cohort Driving Armenia’s Circular Economy Transition AraratBank supported the “What? Where? When?” intellectual charity quiz IDBank at Cashless Forum Uzbekistan 2025: Building the Future of Customer-Centric Banking Unibank Sponsors the “Yerevan Dialogue” International ForumUnibank’s “Haghtanak” branch serves clients from 9:30 am to 7:30 pmAraratBank: Supporting the Creation of Wonder Kid Academy's Astronomical LaboratoryThird Annual “Mini Whoop Drone Racing 2025” International Competition Held with Ucom’s Support SoftConstruct Ranked 1st in Income Tax Contributions in Armenia in Q1 2025 IDBank is now in Kapan: Opening of a new branch Unibank launches “become a millionaire” promotion 1% Special Transfer Rate for AraratBank Customers Rocket Line loan payment deferment and combination: New update of the Idram&IDBank application Event Ticketing Platform Eventhub is now Available in MyAmeria App 25% idcoin when buying tickets from all airlines. IDBankSilicon Mountains 2025 Lori Technology Forum Held with Ucom’s Support Converse Bank and EBRD sign two loan facilities totaling US$ 8 million to support MSMEs and green projects Armenia Featured in Wizz Air’s Special Magazine Edition Ameriabank partners with EBRD to support Armenian businesses through RSF frameworkOne of the most common fraud schemes is phone calls: how to protect yourselfUcom Staff Joins Annual Tree-Planting Efforts in Partnership with SunChild NGO and FPWC “Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few?“My Ameria, My Family” – Lots of Benefits, Raffle of 300+ Gifts and Much More Ucom and Hero House Yerevan Announce Collaboration Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance CommitmentSilicon Mountains Visionaries Engage with Media Representatives Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centennial CelebrationsUcom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators