Դամասկոսում Ռուսաստանի դեսպանությունը ենթարկվել է ականանետային գնդակոծության փետրվարի 2–ին եւ 3–ին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի դեսպանությունը Դամասկոսում ականանետային գնդակոծությունների է ենթարկվել փետրվարի 2–ին եւ 3–ին, զոհեր չկան, սակայն լուրջ նյութական վնաս է հասցվել։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարարությունից։
«Փետրվարի 2–ին եւ 3–ին Սիրիայում Ռուսաստանի դեսպանության համալիրը երկու անգամ ենթարկվել է ականանետային գնդակոծության։ Հստակ ուղղորդված գնդակոծությունը իրականացվել է ահաբեկիչների կողմից վերահսկվող Ջոբար թաղամասին», – ասված է Ռուսաստանի ԱԳՆ–ի մեկնաբանության մեջ։ –«Ականներից մեկը պայթել է համալիրի տարածքում՝ գրասենյակային եւ բնակելի շենքերի մեջտեղում, մյուսը՝ դեպսանության գլխավոր մուտքից 20 մետր հեռու։ Զոհեր չկան, սակայն հասցվել է լուրջ նյութական վնաս»։
Դամասկոսում Ռուսաստանի դեսպանության գնդակոծությունների նպատակը՝ Սիրիայում
Ռազմական գործողությունների հրադադարի ռեժիմի խախտումն է։



