20 մտքեր, որ առաջանում են բոլոր աղջիկների մոտ առաջին համբույրի ժամանակ
PHOTOBlogNews-ը գրում է.
Վալենտինի օրը մոտենում է, շատերը գուցե հենց այդ օրն ունենան իրենց առաջին համբույրը: Սա շատ պատասխանատու և լարված պահ է: Թվում է, թե կա միայն մեկ միտք՝ «Իսկ եթե ինձ մոտ չստացվի»: Սխալվում եք, այդ պահին ծագում է 20 միտք: Որո՞նք:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 20 մտքեր, որ առաջանում են բոլոր աղջիկների մոտ առաջին համբույրի ժամանակ:
1. Ախ, տե՛ր Աստված, մի՞թե այդ պահն է։ Անհարմար լռություն։ Ահա, նա նայում է շուրթերիս, հիմա նա ինձ կհամբուրի....
2. Հըմմ... Տեսնես՝ մազերս ինչ տեսք ունեն:

3. Իսկ շնչառությու՞նս․․․ Ախ, երևի արժեր ծամոն ծամել:
4. Էհ, գրողը տանի, մեկ անգամ ենք ապրում:

5. Այո, այո, կարծես թե հենց սա է, բայց մեկ վայրկյան, ո՞ր կողմ պետք է թեքեմ գլուխս՝ ա՞ջ, թե՞ ձախ:
6. Ախ, Աստված իմ, ինչու՞ եմ ինձ այսքան անհարմար զգում:

7. Օ, տե՛ր Աստված, նա ի վերջո ինձ կհամբուրի: Տեսնես սա կլինի պարզապես համբու՞յր, թե՞ լուրջ․․․ Դեե...
8. Բերանս լայն բացե՞մ, թե՞ ոչ այնքան:

9. Գրողը տանի, կարծես թե կպա նրա ատամներին: Տեսնես զգա՞ց:
10. Իսկ ձեռքերս ի՞նչ անեմ:

11. Իսկ ես ամեն ինչ ճի՞շտ եմ անում: Շա՞տ չեմ թքոտում:
12. Վայ, տե՛ր Աստված, այս ի՞նչ է նա անում իր լեզվով: Ես չեմ դիմանա:

13. Իսկ ի՞նչ կլինի, եթե աչքերս բաց անեմ: Շա՞տ ահավոր կլինի:
14. Իսկ եթե հանկարծ նա էլ բացի աչքերն ու ինձ նայի:

15. Չէ, բայց կարող ա՞ բերանս ավելի լայն բացեմ: Հաա, ոնց որ թե լավ միտք ա:
16. Չէէէ, չէ, չէ, չէ, վատ, վատ միտք ա, ծնոտս հիմա կպոկվի:

17. Որ մի քիչ հետ քաշվեմ, կարո՞ղ ա վերջապես դադարի լեզուն մինչև կոկորդս տանելը:
18. Վերջ, մի՛ մտածիր, ուղղակի մի՛ մտածիր:

19. Լավ, բայց իրականում վատ չի, անգամ լավ է...
20. Իսկ մենք կարո՞ղ ենք հետագա 64 ժամվա ընթացքում անվերջ համբուրվել:

1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



