Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Ֆինանսական ֆուտբոլ» խաղը կօգնի երիտասարդներին զարգացնել ֆինանսական գիտելիքներ և ձեռք բերել նոր հմտություններ

SOCIETY

«Վիզա» միջազգային կազմակերպությունը, ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ, գործարկեց «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի հայկական տարբերակը: «Ֆինանսական ֆուտբոլ» խաղը ինտերակտիվ առցանց խաղ է, որը ուսանողներին և ավելի բարձր տարիքի անձանց կօգնի զարգացնել իրենց ֆինանսական գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ՝ վայելելով խաղը և պատասխանելով ֆինանսական ոլորտին վերաբերող հետաքրքրաշարժ հարցերին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆինանսական ֆուտբոլը» «Վիզա» միջազգային կազմակերպության գլոբալ նախաձեռնության մի մասն է, որի նպատակն է հիմնարար գիտելիքներ տալ բյուջեի կառավարման վերաբերյալ: 

Սպառողների շահերի պաշտպանության ևֆինանսական կրթման կենտրոնի ղեկավարԱրմենուհի Մկրտչյանը նշեց, որ Կենտրոնական բանկը բազմաթիվ միջոցառումներ է իրականցանում ֆինանսական կրթման ոլորտում և այն համարում է մարդկանց բարեկեցության անհրաժեշտ գործոններից մեկը:

«Այդ միջոցառումների մեջ հատկապես կարևոր է այնպիսի մեթոդներ գտնել, որոնք կմիավորեն ստեղծագործական և նորարարական տեխնոլոգիաներն ու կրթությունը: «Ֆինանսական ֆուտբոլ» խաղն այդպիսի գործիք է, որը  թույլ է տալիս միաժամանակ ուսանել և զվարճանալ: Երիտասարդները կարող են «Ֆինանսական ֆուտբոլ» խաղալու միջոցով ստանալ ֆինանսների վերաբերյալ բազմաթիվ գիտելիքներ: Խաղը նախատեսված է 16-ից բարձր ցանկացած մարդու համար: Կարծում ենք, որ տեխնիկայի տեսանկյունից այն կհետաքրքրի երիտասարդներին»,- ասաց նա` հավելելով, որ խաղը մշակել է «Վիզա » միջազգային ընկերությունը և այն 40-ից ավել երկրներում արդեն ներդրվում է: Մկրտչյանի խոսքով` միջազգային ընկերությունն օգնել է ԿԲ-ին այն տեղայնացնել հայկական միջավայրին: Թարգմանությունը կատարվել է Կենտրոնական բանկի կողմից, իսկ տեխնիկական համալրումը` «Վիզա» ընկերության:

 Արմենուհի Մկրտչյանը նաև հույս հայտնեց, որ ֆինանսական կրթության ոլորտում «Վիզա»  ընկերության հետ իրենք կդառնան գործընկերներ:

 ՀայաստանումՎրաստանում և Ուկրաինայում «Վիզա»-ի  ներկայացուցիչ Դմիտրո Կրեպակը տեղեկացրեց, որ խաղը ստեղծվել է «Վիզա» և «Ֆիֆա» ընկերությունների հետ համատեղ , որպեսզի օգնի մի շարք երկրներում ֆինանսական կրթության տարածմանը:

«Վիզա» ընկերության սոցիալական պատասխանատվության համար այն շատ կարևոր ռազմավարական տարր է: Մենք շատ ուրախ ենք, որ ՀՀ ԿԲ-ն և Կրթության և գիտության նախարարությունը որոշել են տեղայնացնել այս խաղը հայկական շուկայի համար: Խաղը թարգմանված է հայերեն, և հարցերը մշակված են տեղական ֆինանսական միջավայրի առանձնահատկությունները հաշվի առնելով: Ֆինանսական կրթման ծրագրերը կօգնեն հասարակությանը կայացնել տեղեկացված որոշումներ»,- ասաց նա` հույս հայտնելով, որ այս խաղը կհետաքրքրի երիտասարդներին, երեխաներին, ինչպես նաև մեծահասակներին, քանի որ տեղեկատվությունը շատ ավելի լավ է ընկալվում մարդկանց կողմից, եթե այն ներդրված է խաղի տեսքով:

Կրեպակի խոսքով` «Ֆինանսական ֆուտբոլը» կլինի արժեքավոր գործիք՝ պետական և ոչ պետական դպրոցների և կազմակերպությունների հետ ֆինանսական գրագիտության ոլորտում երիտասարդների հետ աշխատելու համար:

Հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Կարինե Հարությունյանի խոսքով` ներկայումս երեխաների ուսուցումը տեսանյութերի, խաղերի միջոցով շատ արդյունավետ է, քանի որ այդ գույները լրացնում են այն, ինչ ներկայցված է դասագրքում:

«Դասագրքերն այսօր մեծ ձանձրույթ են առաջացրել երեխաների մեջ: Հրաշալի է, որ այժմ սովորեցնելու համար դասագիրքը միակ միջոց չէ, հաշվի առնելով երեխաների հետաքրքրությունները հեռուստացույցի, համակարգչի և այլ զբաղմունքների նկատմամբ»,- ասաց նա` ցանկություն հայտնելով, որ «Ֆինանսական ֆուտբոլից» հետո կարելի է ներդնել նաև «Ֆինանսական խոհանոցը», որպեսզի պահպանվի գենդերային հավասարությունը:

Նա հավելեց, որ երեխաների համար նման ուսուցողական զբաղմունքները նաև ուսուցիչներին են ստիպում մրցունակ դառնալ, որպեսզի նրանք հնարքներ գտնեն երեխայի դասընթացներն ավելի հետաքրքիր դարձնել:

 Խաղը հասանելի է լինելու ԿԲ-ի ֆինանսական կրթման կայքում` abcfinance.am-ում և financialfootball.am-ում: Ինչպես նաև այն ձայնասկավառակների միջոցով բաժանվելու է աշակերտներին և ուսանողներին:

«Ֆինանսական ֆուտբոլ» խաղը ունի երկու տարբերակ` անհատական խաղացողի և երկկողմանի օնլայն խաղի համար: «Ֆինանսական ֆուտբոլ» խաղն ունի բարդության երեք մակարդակ 11-14, 15-18, 18-ից բարձր տարիքային խմբերի համար: «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի յուրաքանչյուր հաջորդ քայլի համար մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն անձնական ֆինանսներին վերաբերող բազմակի ընտրությունների հնարավորությամբ հարցերին: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը մեծացնում է գոլ խփելու նրանց հնարավորությունը:

  Սկավառակում ներառված են նաև բացատրական նյութեր՝ խաղը դպրոցում ուսուցիչների կողմից անցկացնելու համար: Խաղի յուրաքանչյուր մոդուլ պարունակում է թեստեր և վարժություններ, որոնք ստուգում են խաղացողների գիտելիքները:  

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League