Լեւոն Մկրտչյանը անհրաժեշտ է համարում Կրթության ազգային ինստիտուտում դասագրքաստեղծ կենտրոնի հիմնումը
SOCIETYՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն անհրաժեշտություն է համարում Կրթության ազգային ինստիտուտում դասագրքաստեղծ կենտրոնի հիմնումը:
«Նկատի ունեմ ոչ թե նստեն, դասագիրք գրեն, այլ կարողանան նկարագրել դասագիրք ստեղծելու պայմանները, այսինքն՝ թե ինչպիսին պետք է լինի տվյալ տարիքային խմբի համար գրվող դասագիրքը, բեռնվածության որակը, նկարազարդումը: Սա լուրջ խնդիր է, եւ, երեւի, նույնիսկ մագիստրոսական հատուկ մասնագիտությամբ դասագրքաստեղծ գործի կարիք կա: Եթե կարիք լինի, մենք մի խումբ մասնագետներ կուղարկենք վերապատրաստման: Հաջորդ քայլն այն կլինի, որ վերապատրաստումները կառաջադրենք մրցույթի, օրինակ՝ օտար լեզուներով շատ լավ վերապատրաստումներ կարող են անել Վ. Բրյուսովի անվան համալսարանում: Ունենք մեկ ամիս սա մշակելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարարը:



