Չինաստանի զբոսաշրջության ճյուղը լուսնային օրացույցով Ամանորի օրերին 60 մլրդ դոլար Է վաստակել
SOCIETYՉինաստանի զբոսաշրջության ճյուղը լուսնային օրացույցով չինական Ամանորի տոնակատարության օրերին վաստակել Է 423 մլրդ յուան (ավելի քան 61 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի զբոսաշրջության գործերի ազգային վարչությունը:
Նշվում Է, որ այս տարի եկամուտներն անցած տարվա համեմատությամբ ավելացել են 16 տոկոսով: Վարչության տվյալներով՝ տոնի օրերին Չինաստանի բնակիչները շուրջ 344 մլն ուղեւորություն են կատարել երկրի ներսում, ինչը 16,3 տոկոսով գերազանցում Է անցյալ տարվա ցուցանիշը:
Ավանդաբար չինական Ամանորը երկրում նշվող ամենամեծ եւ ամենասիրված ժողովրդական տոներից մեկն Է: 2017 թվականի (լուսնային օրացույցով 4715 թվականի) գալուստը համընկել Է հունվարի 28-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-0-/31/ 12.12
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



