ԿԺԴՀ-ում պաշտոնանկ Է արվել պետանվտանգության նախարարը. Kyodo
INTERNATIONAL NEWS ԿԺԴՀ-ում պաշտոնանկ Է արվել պետանվտանգության նախարար Կիմ Վոն Հոնը, իսկ նրա գերատեսչությունում ձերբակալվել ու մահապատժի են ենթարկվել բազմաթիվ ղեկավարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական կառավարական աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ նախարարն իր պաշտոնից զրկվել Է ստուգումների արդյունքում, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ցուցումով անցկացրել Է Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի կազմակերպչական բաժնի կողմից: Այն, ինչպես հաղորդվում Է, բացահայտել Է, որ պետական անվտանգության գերատեսչությունում կիրառվել են կտտանքներ, իսկ նրա ղեկավարությունը վերազանցում Էր իր լիազորությունները, ներքաշված Էր կոռուպցիայի մեջ եւ այլն:
Պաշտոնանկությունից բացի, իջեցվել Է պետանվտանգության արդեն նախկին նախարարի զինվորական կոչումը՝ բանակի գեներալից մինչեւ գեներալ-լեյտենանտ: Աղբյուրները չեն բացառում, որ հետաքննության ընթացքում նա կարող Է ենթարկվել ավելի խիստ պատժի:
Պետական անվտանգության նախարարությունն ամենախոշոր հատուկ ծառայությունն Է ԿԺԴՀ-ում, այդ տնօրինում Է հետախուզությունը, հակահետախուզությունը, խափանարար գործունեությամբ զբաղվող տարրերի բացահայտումը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ գերատեսչությունում աշխատում Է շուրջ 50 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



