Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


ԱԺ անկուսակցական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի համար հայոց լեզվի քննություն հանձնելը վայելք է. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված, անկուսակցական Տաճատ Վարդապետյանը «Փաստին» տեղեկացրեց, որ թեև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային տարբերակով չի մասնակցելու, բայցև չի բացառվում, որ առաջիկայում կարող է անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: 


«Դա ավելի հստակ կերևա որոշ ժամանակ անց: Ռեյտինգայինին չեմ մասնակցելու, իսկ համամասնական ընտրակարգով՝ կախված է, թե ինչ առաջարկ կստանամ: Այս պահին որևէ հստակություն ոչ միայն ինձ մոտ, այլ շատերի մոտ չկա: Կարծում եմ, որ պետք է դեռ մի քիչ ժամանակ անցնի, որպեսզի պարզ լինի: Այս պահին այսքանը կարող եմ ասել»,– ասաց Տաճատ Վարդապետյանը: 


Հանրապետական կուսակցությանն անդամակցելու հարցը, ըստ նրա, պետք չէ կապել առաջիկա գումարման Ազգային ժողովում իր պատգամավորության թեկնածության հետ: Նա չի բացառում երկու տարբերակն էլ: Մի դեպքում կարող է պատգամավոր ընտրվի, սակայն չանդամագրվի կուսակցությանը, մյուս դեպքում էլ՝ չընտրվի պատգամավոր, բայց որոշի անդամակցել ՀՀԿ–ին: 


«Չեմ հստակեցրել իմ որոշումը և չեմ էլ կարող ասել, թե այդ մասին որոշում կկայացնեմ երեք կամ վեց ամիս անց, թե՝ ընդհանրապես չեմ կայացնի»,– ասաց Տ. Վարդապետյանը:
Պատգամավորը քանի դեռ ՀՀԿ–ին անդամագրվելու մասին չի մտածել, հետաքրքիր էր՝ գուցե այլ կուսակցություններին անդամակցելու ցանկությո՞ւն ունի: Սակայն, Տ. Վարդապետյանն ասաց, որ եթե կուսակցական դառնալու որոշում կայացնի, ապա միայն ՀՀԿ–ին կանդամագրվի, բայց ինքն ընդհանրապես որևէ կուսակցության անդամ չի եղել, այդ իսկ պատճառով էլ զերծ է մնում կուսակցականացումից: 


Միջնակարգ կրթությունը Ջավախքում, իսկ բարձրագույնը Երևանում ստացած պատգամավորից փորձեցինք ճշտել, որ եթե պատգամավոր դառնալու որոշում լինի, ապա ինքը մայրենի լեզվի քննություն պե՞տք է հանձնի, թե՝ ոչ: 


«Ինչքան ինձ դուրեկան հարց տվեցիք: Ես, օրինակ, կառաջարկեի, որ այդ հրամանին ավելացնեին, որ ոչ միայն հայկական կրթություն չունեցող մարդիկ հանձնեն հայերենի իմացության քննություն, այլ՝ բոլոր ապագա խորհրդարանականները նույնպես: Այսինքն, նաև նրանք, ովքեր հայերենի իմացության գնահատականներ ունեն իրենց վկայականներում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ինչպես Ջավախքում, այնպես էլ Երևանում հայկական կրթություն եմ ստացել և հայոց խորհրդարանի հայերենի փայլուն իմացողներից մեկն եմ»,– ասաց Տ. Վարդապետյանը:


Զերծ մնալով ապագա խորհրդարանականների հայերենին տիրապետելու մասին կասկածներ հայտնելուց, նշեց նաև, որ համատարած նման քննություն հանձնելու դեպքում ավելի կբարձրանա ապագա խորհրդարանի վարկանիշը: Պատգամավորի կարծիքով՝ ոչ մի առարկայի իմացություն այդքան գնահատելի չէ, որքան մայրենի լեզվի իմացությունը:


«Ինձ համար վայելք կլիներ նման քննություն հանձնելը, բայց ափսոս դա ինձ չի վերաբերում: Չնայած պատրաստ եմ նույնիսկ կամավոր դիմում ներկայացնել, որպեսզի ինձ էլ նման քննության ենթարկեն: Եթե համարենք, որ այս որոշումն առաջին քայլն է, ապա կցանկանայի, որ այն ավելի խորացված բնույթ կրեր և վերաբերեր բոլոր խորհրդարանականներին»,– ասաց Տ. Վարդապետյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan