Թրամփը հերքել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման մասին տեղեկությունը։ «Ես ոչինչ չեմ թուլացրել», ասել է Թրամփը լրագրողներին, փոխանցում է The Hill. –ը։
Ավելի վաղ ԱՄՆ Ֆիննախը հայտնել էր, որ որոշակի բացառություններով թույլատրում է ԱԴԾ մասնակցությամբ բոլոր գործարքները, որոնք արգելված էին նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամագրերով։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտնել է, որ ԱԴԾ հետ գործարքների հարցում ԱՄՆ Ֆիննախի թույլատվությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականության մեղմացում չի նշանակում։ Նրա խոսքով այս գործողությունները ֆորմալ բնույթ ունեն ու չեն վկայում պատժամիջոցների թուլացման մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



