Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիան գնում է այն ճանապարհով, որով պատմությունը նախազգուշացնում է չգնալ. Գարո Փայլան

INTERNATIONAL NEWS

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով մեջլիսում «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար հեռացվեց նիստի աշխատանքներից, «Ակոս» պարբերականում հրապարակված իր հոդվածում անդրադառնում է կատարվածին և իր ելույթի նպատակին: 

Փայլանը պատմել է, որ նախորդ շաբաթ այցելել էր Բեռլին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նա գնացել էր Գերմանիայի խորհրդարան, որտեղ ականատեսն էր եղել Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման ժամանակ բոլոր պատգամավորները, կանցլեր Մերկելը և նախարարները հոտնկայս ծափահարում էին Հոլոքոստի զոհերին նվիրված ելույթներին և դաշնամուրային կատարմանը:

«Ես հիացած էի: Գերմանիայի խորհրդարանը հարգանքի տուրք էր մատուցում ոչ վաղ անցյալում նացիստական կառավարության կողմից իրականացված մեծ հանցանքի զոհերին: Իսկ ես եկել էի ամբողջովին այլ մթնոլորտից: Մի երկրից, որը չի կարողանում առերեսվել երեկվա զուլումի հետ և շարունակում է այսօրվանը… Տխրեցի երկրիս համար, թաց աչքերով գնացի հանդիպման…

Ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ սահմանադրական փոփոխությունների առաջարկի վերաբերյալ ելույթ էի ունենում, հեռացվեցի մեջլիսից օսմանյան վերջին տարիներին իմ ժողովրդի գլխին եկածի մասին խոսելուս համար: Ես որպես հայ պատգամավոր չեմ կարողանում խոսել 102 տարի առաջվա մեղքերի մասին, մինչդեռ գերմանացիները` աջակողմյան և ձախակողմյան, իշխանական և ընդդիմադիր, ձեռք ձեռքի տված և մեծ ինքնավստահությամբ առերեսվում էին իրենց սխալների հետ: Եվ ոչ ոք չէր մտածում, որ ստորացվում է գերմանական ինքնությունը»,- գրում է Փայլանը` նշելով, որ Թուրքիայում օրեցօր ավելի է բարդանում պատմությանն անդրադառնալը:

Խոսելով իր ելույթի մասին` պատգամավորը նշել է, որ նպատակ է ունեցել պատգամավորներին մտովի տեղափոխել օսմանյան ժամանակաշրջան, երբ սկսվել էին այն ժամանակվա սահմանադրական քննարկումները` ցանկանալով հիշեցնել այդ տարիների սխալները: «Այսօրվա մեջլիսում քննարկվող սահմանադրական փոփոխությունների առաջարկը «Ազգայնական շարժում» կուսակցությունը որակում է որպես «թուրքի սահմանադրություն»: Դա ինձ վախեցնում է, քանի որ այն ժամանակ Թալեաթ և Էնվեր փաշաները նույն տրամաբանությամբ թուրքի սահմանադրությունը դրեցին կիրառության մեջ, որտեղ որո շ քաղաքացիներ առ ոչինչ համարվեցին: 1913-1923 թվականներն անցան մեծ կոտորածներով, ցեղասպանություններով, ջարդերով. մեծ մասշտաբով կորցրեցինք հայ, ասորի, հույն և հրեա ժողովուրդներին:

Սակայն երբ ես ասացի դրա մասին մեջլիսում, մեծ զայրույթ առաջացավ: «Ցեղասպանություն» բառն օգտագործելու համար ինձ պատմության մեջ չտեսնված պատժի ենթարկեցին` արգելեցին սահմանադրական քննարկումների երեք նիստից, իսկ մեջլիսի ամբիոնից արված հայտարարությունը հանվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արձանագրություններից»,- նշել է Փայլանը:

Նա ընդգծել է, որ իր հիմնական նպատակը ոչ թե բանավեճ սարքելն էր, այլ հորդորելն էր անցյալից դաս քաղել և նույն սխալներն այլևս չկրկնել: «Մտահոգ եմ: «Թուրքի սահմանադրությունը սարքելու» համար ճանապարհ ընկած, գործը դեռ չսկսած մեծ ախորժակով քուրդ պատգամավորներին բանտ ուղարկած մեջլիսի կողմից լիազորությունները մեկ անձի փոխանցելը լավ արդյունքների չի հանգեցնի: Քրիստոնեական և հրեական համայնքներն օսմանյան վերջին շրջանում միատարրության գաղափարախոսության հետևանքով Անատոլիայում 40 տոկոսից դարձել են հազարից մեկը: Մենք մեծ գին ենք վճարել: Սակայն ոչ միայն մենք, այլ բոլորն են կորցրել, մի քանի մարդու մեղքի պատճառով բոլորն են կեղտոտվել:

Ինձ համար խնդիրը միայն մեջլիսում խոսքի ազատության սահմանափակումը, ընտրված անձի նկատմամբ անարգանքը կամ «այդ բառը» կիրառել-չկիրառելը չէ: Դրանք իհարկե կարևոր են, սակայն հիմնական վախեցնողն այն է, որ Թուրքիան վճռական է գնալ այն ճանապարհով, որով պատմությունը նախազգուշացնում է չգնալ»,- նշել է Գարո Փայլանը: Նա փաստել է, որ դեպքերը կարող են տանել այնպիսի զարգացումների, որոնցից կտուժեն բոլորը:

«Այս հողը, որին 10 տարի առաջ հանձնեցինք Հրանտ Դինքին, այսօր աղավնու անհանգստություն է ապրում: Այդ վախվորածությունն անտեղի չէ: Մենք` հայերս, դա ամենալավը գիտենք: Այդ պատճառով ձեզ` մեծամասնությանդ եմ դիմում` եկեք հետ դառնանք այդ պատմական սխալից»,- եզրափակել է մեջլիսի հայ պատգամավորը:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead