Գերմանիան փախստականներին 1200 եվրո կվճարի հայրենիք վերադառնալու համար
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ՆԳՆ–ն հայտարարել է նոր միգրացիոն ծրագիր գործարկելու մասին, որը կոչվում է «Նախնական օգնություն պլյուս» (Starthilfe Plus)։ Դրա ֆինանսավորման համար դաշնային կառավարությունը ընթացիկ տարվա համար 40 մլն եվրո է հատկացրել։ ՆԳՆ–ից «Իզվեստիա» թերթին հայտնել են, թե ինչքան գումար ստանալու դեպքում եւ ինչ պայմաններով կարող է փախստականը հայրենիք վերադառնալ։ Որոշումը ոչ միանշանակ արձագանք է առաջ բերել գերմանական հասարակության մեջ, իսկ փորձագետները նշում են, որ այդպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձում է քաղաքական միավորներ հավաքել ընտրությունների նախաշեմին։
ՆԳՆ տեղեկություններով՝ ծրագիրն ուղղված է միգրանտների կամավոր հեռանալը խթանելուն։ Փախստականները, որոնք կորոշեն կամավոր հայրենիք վերադառնալ, 1.2 հազար եվրո կստանան։ Մերժում ստացած փախստականները, որոնք չեն բողոքարկի մերժումը 800 եվրո կստանան։



