Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


«Կովկասյան ՆԱՏՕ». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն

BLOG

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մոտ ժամանակներս ծրագրվում է համատեղ զորավարժություններ անցկացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարվել է փետրվարի 1-ին Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հանդիպման ժամանակ:

Երեք երկրները տնտեսական, էներգետիկ–տրանսպորտային սերտ կապերի շնորհիվ յուրահատուկ կոալիցիա են ձևավորել տարածաշրջանում, իսկ ռազմական համագործակցությունը խոսում է ռազմավարական բնույթի փոխգործակցության մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մաքսային ծառայությունները վերջերս պայմանավորվել են հեշտացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ապրանքների տարանցման ընթացակարգերը և սահմանել այսպես կոչված մի «պատուհանի սկզբունք»՝ բեռները երեք երկրների տարածքով տարանցելու համար: Չմոռանանք, որ այդ նույն սկզբունք է սահմանվելու շուտով նաև Ադրբեջան-Ղազախստան բեռնափոխադրումների (Բաքու-Աքթաու լաստանավային փոխադրումների) համար: Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև առկա նավթագազային նախագծերին գումարվելու է նաև տրանսպորտային տարրը՝ Բաքու-Թբիլիսի-Կարսի տեսքով, ինչպես նաև Բաքվից դեպի Բաթումի արագընթաց ավտոմայրուղու տեսքով՝ Սև ծով-Կասպից ծով միջանցքի ձևավորման համատեքստում:

Բացի այդ, երեք երկրներն ամեն տարի համատեղ զորավարժություններ են իրականացնում, Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ և տարածաշրջանային տերություն զինում, մարզում է վրացի և ադրբեջանցի զինվորականներին՝ ռազմա-տեխնիկական և այլ համագործակցության ֆորմատներով: Երեք երկրները միավորելու են նաև իրենց էներգետիկ համակարգերը՝ «Էներգետիկ կամուրջ» կոչվող ծրագրի շրջանակներում ՝ էլէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով ուղղվելու է Թուրքիա, իսկ որոշ ամիսներին Թուրքիայից ուղղվելու է հակառակ ուղղությամբ:

Չմոռանանք, որ Վրաստանն իր Ազգային անվտանգության ռազմավարությունում Թուրքիան ու Ադրբեջանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկերներ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը նաև ՎՈՒԱՄ անդամ են: Արտաքին և տարածաշրջանային քաղաքականության առումով երեք երկրները գործում են միասնական ուղենիշներով՝ ՌԴ-ը շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծման՝ Մոսկվայի հարավկովկասյան գլխավոր դաշնակից ՀՀ-ի մուկուսացման համար: Թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության մասին Վրաստանի վրա շատ է խոսվում, սակայն Հայաստանը պետք է այդ եռյակից փորձի դեպի իր կողմ քաշի Վրաստանը:

Ադրբեջանը ակտիվորեն օգտագործում է տեղի կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը՝ գործում է «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը», այլ ՀԿ-ներ, ինչպես նաև SOCAR-ի ֆինանսավորմամբ հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում իրականացվում են բազմաթիվ սոցիալական, ենթակառուցվածքային և այլ նախագծեր: Հայաստանի համար կենսական նշանակության ՝ «կյանքի ճանապարհը» անցնում է Վրաստանի հենց ադրբեջանաբնակ շրջաններով՝ պատերազմի դեպքում՝ հայ-ադրբեջանական, Ղարաբաղում, տեղի ադրբեջանցիները կարող են Բաքվի դրդմամբ փորձեն կտրել այդ ճանապարհը, կամ դրանով անցնելը դարձնեն վտանգավոր:

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day