Թրամփն Իրանին մեղադրել Է Իրաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեջ
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ Իրանն ավելի ու ավելի Է ուժեղացնում իր հսկողությունն Իրաքի նկատմամբ, չնայած ավելի վաղ Վաշինգտոնի կողմից այդ երկրում ներդրված միջոցներին:
«Իրանն արագորեն ավելի ու ավելի շատ Է զավթում Իրաքը նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն այնտեղ երեք տրլն դոլար Է ծախսել: Դա վաղուց Է ակներեւ»,-գրել Է նա Twitter-ի իր Էջում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինը ԱՄՆ-ը դատապարտել Է Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը եւ հայտարարել, որ այդ գործողությունները խախտում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, ինչի կապակցությամբ պաշտոնական նախազգուշացում Է անում երկրին:
«Մենք պաշտոնապես նախազգուշացնում ենք Իրանին… Իրանը շարունակում Է սպառնալ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին: ԱՄՆ-ը շարունակում Է դատապարտել Իրանի նմանօրինակ գործողությունները, որոնք խախտում են անվտանգությունն ու կայունությունը եւ պետությունների բարգավաճումը Մերձավոր Արեւելքում»,- ասել Է նա:
ԱՄՆ-ի Կոնգրեսում նոր օրինագիծ Է ներկայացվել Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Փաստաթուղթը պատրաստվել Է չորս կոնգրեսականների կողմից, որոնք գլխավորում են Իսրայելի գործերի խումբը, որը գործում Է Ներկայացուցիչների պալատի հանրապետական խմբակցության կազմում: Մասնավորապես, օրինագիծն ուղղված Է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի դեմ պայքարին: Օրինագծով նախատեսվում Է «նոր պատժամիջոցներ սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ Mahan Air ավիաընկերության դեմ, որն օգնում Է Կորպուսին տարածելու ահաբեկչությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



