10 պարզ կանոն` տարեց ծնողների հետ շփվելու համար
LIFEՍաշա Գալիցկին նկարիչ և արտ-թերապևտ է, ով ապրում է Իսրայելում: Նա իր մասին գրում է. «Ես տարեց մարդկանց փայտ քանդակել եմ սովորեցնում և նկարում եմ»: Նա նաև վարպետության դասեր է անցկացնում: Դրանցից մեկում նա ներկայացնում է տարեց ծնողների հետ շփվելու 10 պարզ կանոն, որոնք Past.am-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը:
Եվ այսպես, ինչ չպետք է անել.
1. Չփորձել նրանց փոխել
Մանուկ հասակում մեծահասակներն անընդհատ լվանում էին մեր ուղեղը հարևան տղայի պատմություններով, ով դպրոցում լավ է սովորում և լսում է ծնողներին: Երբ նրանք ծերանում են, մենք սկսում ենք նույնը նրանց հետ անել. «Տես, հարևանը ամեն օր զբոսանքի է գնում, իսկ դու ամբողջ օրը տանը նստած ես»: Պետք չէ փորձել նրանց մեջ ինչ-որ բան փոխել, նրանք այլևս չեն կարող արդիականացվել: Եթե մարդը մինչև 80 տարեկանը ծխում է, նա, ամենայն հավանականությամբ, էլ չի կարող թողնել դա: Մեզ ուղղակի մնում է նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան:
2. Չմեղադրել ինքներդ Ձեզ
Մեղքի զգացումը հետապնդում է բոլորին, միշտ այնպիսի զգացողություն է, որ Դուք չափից շատ եք կերել կամ խմել, ծնողների հետ Ձեզ ճիշտ չեք դրսևորել: Պետք չէ մեղադրել Ձեզ, մեղավորը ժամանակն է: Պետք է հոգ տանեք Ձեր մասին և սովորեք հանգստանալ:
3. Կոնֆլիկտի մեջ չմտնել

Տարեց մարդկանց ագրեսիան բխում է անբավարարվածության զգացումից: Երբ Դուք հասկանում եք ագրեսիայի պատճառը, ժպտում եք տարեց հարազատին և չեք պատասխանում նրա «հարձակումներին», ագրեսիան նահանջում է: Եթե պատասխանում եք, ուրեմն կորած եք: Պետք է կարողանաք փոխել խոսակցության թեման, դա կօգնի դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակից:
4. Հարաբերություններից հաճելին չսպասել
Երբ տարեց մարդիկ սկսում են Ձեզ «ուտել», փորձեք զսպել Ձեզ և հասկացեք, որ ծնողներից նեղանալ պետք չէ, 20, 30, 40 տարի հետո Դուք նույնպես կարող եք նրանց տեղում հայտնվել:
5. Մի՛ վիճեք
Պարզապես հիշեք, թե ով է Ձեր դիմաց կանգնած և ամեն ինչ ավելի հեշտ կդառնա:
Ինչ պետք է անել.
6. Կարեկցել, բայց չխղճալ
Կարեկցանքը շատ կարևոր է, ընդ որում` պետք է տարանջատել կարեկցանքը խղճահարությունից: Խղճահարությունը զինաթափում է մեզ, խղճալով՝ մենք ոչնչով չենք կարող օգնել մարդուն:
7. Ղեկավարել
Նրանք ուզում են, որ մենք հաջողակ լինենք: Եթե Դուք բողոքում եք ծնողների մոտ, նրանք Ձեզ չեն կարող օգնել: Դրա համար տարբերակեք ճշմարտություն. «լավ» ճշմարտություն և ճշմարտություն, որն ավելի լավ է նրանք երբեք չիմանան: Մեր հաջողությունները նրանց բարեկեցության գրավականն է, այդ մասին պետք է միշտ հիշել:
8. Իմանալ նրանց «տեխնիկական բնութագրերը»

Պետք է հստակ գիտակցել՝ ում հետ գործ ունենք: Պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում, երբ մարդը չի կարողանում լսել, տեսնել կամ կանգնել:
9. Կառավարել տպավորությունները
Երբ մենք ցանկանում ենք տարեցներին հեռու հանցագործներից, բոլոր խոհրուրդները պաշտպանության հետ են կապված. երկաթե դուռ կամ տեսախցիկներ դնել, արգելել նրանց մոտենալ դռանը: Իրականում պատասխանը շատ պարզ է. պետք է նրանց զբաղեցնել: Հատկապես լավ է, երբ թոռնիկների հետ շփում կա, եթե, իհարկե, փոքրիկներին դա չի վնասում:
10. Ներել

Պետք է սովորել վիրավորվածությունը նախորդ օրվա մեջ թողնել: Եթե Դուք երեկ չեք ներել պապիկին, վաղը նա կարող է այլևս չլինել:
Եվ պատվիրաններից ամենակարևորը. կարողացեք նրանց զվարճացնել: Ուրախ ծերուկը վտանգավոր չէ:



