Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Նա իրական է, գոյություն ունի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ զարմանալի է, հանրությանը ներկայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Այո, հարգելի ընթերցող, դու չես սխալվում, նա իրական է և գոյություն ունի: Ավելին, նա հանդես եկավ ընդարձակ ելույթով: Ելույթի հիմնական մեխն Ալեքսանդր Լապշինն էր: Հիշեցնենք, որ նշված անձը Բելառուսից է: Նա բլոգեր է: Լապշինն այցելել է Ղարաբաղ, որից հետո, Ադրբեջանի իշխանությունները նրան արտահանձնելու պահանջով դիմել էին բելառուսական կողմին: Եվ ահա, Բելառուսի նախագահ, հայերիս ոխերիմ բարեկամ Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքու կատարած այցից երկու շաբաթ անց, խնդիրը լուծվում է հօգուտ ադրբեջանական կողմի: Հիշեցնենք, Լուկաշենկոն Ադրբեջանում արժանացավ բարձրագույն պարգևի` Հեյդար Ալիևի անվան մեդալի: Վերադառնալով Լապշինին, պետք է փաստել, որ նա մեղադրվում է մի քանի այսպես ասած հանցագործությունների մեջ: Իսկ ի՞նչ էր ասում պարոն Նալբանդյանը: Ինչո՞ւ էր նա հավաքել լրագրողներին: Նալբանդյանը նրանց մի տեղ էր հավաքել, որպեսզի ասի. «Չգիտեմ, թե ինչ և ով կարող է վաստակել այդ Լապշինի գործից, բայց, վստահ եմ, հեղինակություն որևէ մեկին չի ավելացնի: Հակառակը, նրանք, ովքեր խոչընդոտում են կամ հետապնդում են մարդկանց՝ հիմնարար ազատությունների կամ հիմնարար ազատությունների իրականացման հետ կապված, որը ազատ տեղաշարժն է և խոսքի ազատությունը: Դա խայտառակություն է, բայց որոշ դեպքերում այդ խայտառակությունը որոշների ինքնության բնորոշիչ մաս է արդեն կազմում: Չեմ կարծում, որ դա նախադեպ դառնա կամ որևէ մեկին խանգարի: Ղարաբաղ գնացել են, կգնան և ավելի կգնան»: Սկսենք վերջից` ավելի կգնան: Հասկացա՞ք, երևի նախարարն ուզում է ասել, որ ավելի շատ կգնան, սակայն հայերեն հոդաբաշխ մտքերը դժվարանում է արտաբերել: Դե մեղադրելու չէ, մարդը երկար ժամանակ չի շփվել հանրության հետ և միգուցե մայրենին մոռացել է: Կամ էլ կա ավելի մեղմացնող հանգամանք: Մինչ այս, նա երկար ժամանակ ապրում էր Ֆրանսիայում, դե իսկ Ժակ Շիրակը և Սարկոզին հայերեն չեն հասկանում: Իսկ այժմ գանք ըստ էության: Ավելի խայտառակ հայտարարություն և անատամ երկրի դրսևորում չէր էլ կարելի ակնկալել: Երբ այդ նույն գործիչներին, որոնք ժամանակին բռնեցին ԵԱՏՄ մուտքագրվելու ուղին, ժամանակին ասում էին, որ չի կարելի Հայաստանն օգտագործել որպես սեռավարակներից պաշտպանվելու միջոց, նրանք գլուխն էին տմբտմբացնում ու լուրջ հայացք ընդունելով ինչ–որ բան բարբառում: Այժմ ստացվել է այնպես, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցող և նույն կառույցներով Հայաստանի դաշնակից համարվող երկիրը դարձել է Ադրբեջանի շահերի պաշտպան և իրացնող: Ավելին` այն ուղղակի խայտառակ դրության մեջ է դնում Հայաստանն արդեն որերոդ անգամ: Ու սա անատամ, չգործող արտաքին քաղաքականության և ներքին լեգիտիմությունից իսպառ զուրկ քաղաքականության արդյունք է: Ընդհանրապես հասկանալի է, որ Լուկաշենկոյի էքսցենտրիկ կերպարին չենք կարող միանշանակ վերաբերվել: Ավելին` այս գործչին չկարողացան անգամ կոտրել Արևմտյան ուժային կենտրոնները, իսկ Պուտինի հետ հարաբերվում է հավասար դիրքերից: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անմեղսունակ հայացքով խուսափենք իրականությունից և ամեն անգամ կուլ տանք նրա ցանկությունների դառնությունը: Հիշեցնեմ, սա վերջին մի քանի ամսում, նրա երկրորդ ծանր հարվածն էր Հայաստանին: Իսկ առաջինի հիշողությունը դեռ թարմ է, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը չանցավ Հայաստանին միայն այն պատճառով, որ պարոն Լուկաշենկոն չէր բարեհաճել ժամանել նիստին: Այս ամենից հետո, թերևս ՀՀ ԱԳ նախարարին կարող ենք հղել դասականի հարցը: Պարոն Նալբանդյան, յո երթա՞ս:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education