Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ է մեղավոր. զինգրքույկներում նշումների առեղծվածը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունը դեռ չի մարսել հազար դրամի տխրահռչակ նախագիծը, ու նորից առաջ են գալիս բարդություններ։ Այսպես, հազար դրամների հետ կապված ամբողջական հակադրությունը կայանում էր երեք հիմնական դրույթների մեջ։ Ձեր թալանածը հետ վերադարձրեք և դրա կարիքը չի լինի, երկրորդ՝ օրենքի ընդունումը մեզ ծիծաղի առարկա կդարձնի ամբողջ աշխարհում, և երրորդ՝ անգամ օրենքի ընդունման պարագայում, հասարակությունը չի վստահում իշխանությանը և համոզված չէ, որ այդ գումարը կծառայի իրական նպատակներին։ 

Կարծես թե այդ օրենքին ընդդիմացողներն արդեն իսկ իրավացի են։ Գոնե երկու մասով, դե իհարկե, առաջին մասով չէին էլ կարող իրավացի լինել, քանի որ իշխանական կլանը չի էլ պատրաստվում որևէ դրամ հետ վերադարձնել իր թալանածից։ 

Սրան զուգահեռ, արդեն լուրեր են շրջանառվում, որ ապրիլյան պատերազմի մասնակից տղաների զինվորական գրքույկներում որևէ նշում չի արվում այն մասին, որ նա մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ 

Ավելին, արված նշումներն էլ ջնջվում են սպիտակ մածուկով։ Սա արդեն փաստ է։ Եվ փաստ է այնքանով, որ անգամ ՊՆ–ն չի հերքում այս լուրերի իսկությունը։ Բայց մյուս կողմից մենք բախվում ենք մի իրականության հետ, երբ կարծիք է ձևավորվում, որ մեր պաշտպանության ոլորտը ղեկավարում են որոշակի կարիքով անձինք։ Պաշտպանության նախարարությունը, կենցաղային բարբառաբանությամբ ասած ՝ իր վրայից թեման գցում է ԼՂ պաշտպանության բանակի վրա, իսկ այստեղ, կա մի անձնավորություն, որն արդեն անտանելի է դառնում։ Խոսքը ՊԲ խոսնակ՝ Սենոր Հասրաթյանի մասին է։ Սույն սենյորը, ոչ միայն չի կարողանում հայերեն հոդաբաշխ նախադասություններով բացատրել, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, սրան գումարում է նաև բումերանգի էֆեկտը և այն ուղղորդում Հայաստանի ՊՆ–ի վրա։ 

Անկեղծ ասած, սույն հարցի պատասխանը պետք է տա հենց Հայաստանի ՊՆ–ն։ Ինչո՞ւ։ Պատասխանը շատ պարզ է։ Նախ, մասնակից զինվորները, զորացրվելուց հետո պետք է ստանային որոշակի արտոնություններ, այդ թվում ուսման վարձի զեղչեր։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ֆինանսավորի հայաստանյան կողմը Հայաստանի բյուջեից։ Խոսքը մեծապես վերաբերում է ուսման վարձերին, բայց միայն այդ խնդիրը չէ։ Երկրորդ, ԼՂ–ն չունի որևէ միջազգային ճանաչում և իրավական կարգավիճակ։ Հայաստանը, ճանաչելով ԼՂ ինքնորոշման իրավունքը, գոնե ձևականորեն չի ճանաչում ԼՂ հանրապետությունը։ Այստեղ չենք ուզենա շոշափել մի այնպիսի թեմա, ինչպիսին է Հայաստանի կողմից զինվորականների ներառվածությունը ԼՂ ՊԲ–ում։ Խնդիրն այլ է, եթե անգամ, եղբայրակից հատվածը չի ճանաչել պետականություն, այսինքն գործ ունենք ֆորմալ առումով գոյություն չունեցող իրավական սուբյեկտի հետ, էլ ինչպե՞ս է ՀՀ ՊՆ–ն կամ ՀՀ ԿԳ–ն իրավական հիմք վերցնում այդ ֆորմալ գոյություն չունեցող մարմնի գրառումը։ 

Խոսքն այստեղ վերաբերում է ԼՂ ՊԲ–ի համատասխան զորամասերի գրառումներին։ Սա հարցի իրավական կողմը։ 

Այժմ գանք բարոյականին։ Երբ խոսվում է ազգի, բանակի, հայրենասիրության ու մյուս հանգամանքների մասին, այդ նույն պարոնները, միմյանց հերթ չտալով կուրծք են ծեծում, երբեք բանակում ծառայած չլինելով մեդալներ են ստանում ու փորձում են կողքինին գերազանցել հայրենասիրության հարցում։ Մենք իհարկե գիտենք, որ այդ ամենը շարքային պոպուլիզմ և դասական կեղծիք է։ Երբեք նրանց ոչ ոք չի հավատում և չի վստահում։ Բայց ստորության գագաթնակետն այն է, որ նրանք անգամ չեն կամենում իր կյանքը վտանգած երիտասարդին մեկ քայլ ընդառաջ գնալ։ Ինչ–որ լավ բան անել, որն իրենց գրպանից չեն անում։ Ավելին՝ ընդամենը պետք է կատարեն օրենքով սահմանված գործառույթը։ Եվ դա այն երիտասարդին, ով խրամատում արյուն և քրտինք էր թափում, իսկ իրենք այստեղ, բյուջեի փորն էին թափում։ Մյուս կողմից, երբ նայում ես դեպքերի հաջորդականությանը, ապա ակնհայտ է դառնում, որ ոչինչ պետք չէ ակնկալել մի հրամկազմից, որի որոշ անդամներ, անգամ պատրաստ են զինվորի ձեռքից վերցնել տուն վերադառնալու 4000 դրամը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan