Հրազդանում կթեժանան նախընտրական կրքերը. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Հրազդանում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկվելու դաժան մրցավազք է սկսվել: Ցանկացողները շատ են, ֆինանսական հնարավորություն ունեցողները՝ նույնպես: Հանրապետականի ցուցակ են ուզում մտնել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամներ ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանն ու Մխիթար Հարությունյանը (Տուրբազայի Մխոն):
Բայց նրանք իրար հետ խնդիր չունեն: Դավիթն ու Մխիթարը ՀՀԿ վերնախավին հասկացրել են, որ իրենցից գոնե մեկնումեկը պետք է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով մասնակցի ընտրություններին, այլապես իրենք ուրիշի համար չեն «վազի» ձայների հետևից:
Սակայն նրանց դեռևս չի հաջողվել հանրապետականներին համոզել, որ իրենց անունները ընտրացուցակ մտցնեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



