4 բան, որ երեխաները կարող են սովորել միայն հայրերից
LIFEԿա կարծիք, որ երեխաների համար մոր հետ շփումն ավելի կարևոր է, քան հոր հետ շփումը: Սակայն հոգեբանները փաստում են, որ կան բաներ, որոնք երեխաները կարող են սովորել միայն հայրերից: Այդ բաների շարքում են.
1. Հայերը տարատեսակ գրկախառնությունների փոխարեն հաճախ նախընտրում են ակտիվ խաղերը, ինչն օգնում է երեխաների մոտ զարգացնել տեսողական և լսողական հմտությունները:
2. Բացի այդ, հայրերը երեխաներին օգնում են նոր հմտություններ ձեռք բերել, քանի որ հիմնականում առաջնորդվում են «Ես տղամարդ եմ, ես ցանկացած բան կարող եմ» սկզբունքով:
3. Հայրերը օգնում են երեխաներին դառնալ ավելի անկախ, դրա համար նրանցից ոչինչ չի պահանջվում, ուղղակի ժամանակ առ ժամանակ միայնակ մնալ իրենց երեխաների հետ:
4. Հայրերը երեխաների համար ծառայում են որպես օրինակ, ում նրանք հաճախ ցանկանում են ընդօրինակել: Տղաների դեպքում՝ ինչպիսի տղամարդ դառնալ կյանքում, աղջիկների դեպքում՝ ինչպիսի ամուսին ընտրել:



