Մեյը սխալ Է համարել Թրամփի ներգաղթի քաղաքականությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը սխալ Է եւ չի կիրառվելու Մեծ Բրիտանիայում: Այդ մասին բրիտանական խորհրդարանում հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Նախագահ Թրամփի կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ այս կառավարության դիրքորոշումն այն Է, որ դա սխալ Է: Մենք նման բան չԷինք անի: Վեց տարվա ընթացքում, լինելով ներքին գործերի նախարար, ես երբեք նման քաղաքականություն չեմ կիրառել: Մենք գտնում են, որ այն տարաձայնություններ Է ծնում եւ ճիշտ չԷ»,-ասել Է նա:
Հունվարի 27-ին Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որի համաձայն 120 օրով սահմանափակվում Է փախստականների մուտքն ԱՄՆ եւ 90 օրով մուտքն ԱՄՆ կասեցվում Է Իրաքի, Սիրիայի, Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի եւ Եմենի քաղաքացիների համար: Դա առաջ Է բերել զանգվածային բողոքներ, նախագահի որոշումը դատապարտել են բազմաթիվ քաղաքական գործիչներ Ամերիկայում ու նրա սահմաններից դուրս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



