Ճապոնիայում բնակչության թվաքանակի կրճատում են կանխատեսում 27 միլիոնով
SOCIETYՃապոնիայի բնակչությունը, որն այժմ կազմում Է 127 միլիոն մարդ, մինչեւ 2053 թվականը ցած կիջնի 100 միլիոնի նշագծից. այս եզրակացության Է հանգել երկրի առողջապահության նախարարությանն առընթեր բնակչության եւ սոցիալական ահահովագրության հարցերով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինստիտուտն ուսումնասիրություն եւ կանխատեսում Է անցկացնում հինգ տարին մեկ: Նախորդ հետազոտության տվյալների համեմատությամբ բնակչության կրճատման գործընթացը փոքր-ինչ դանդաղել Է. ավելի վաղ գիտնականները համարում Էին, որ բնակչության 100 միլիոնից ցածր մակարդակ կգրանցվի արդեն 2048 թվականին:
Բարելավումը ձեռք Է բերվել ամուսնության եւ երեխաների ծնվելու նկատմամբ երիտասարդության շրջանում դիտվող դրական միտումների շնորհիվ: Այսպես, 50 տարի անց ծնելիության միագումար գործակիցը (մեկ կնոջ երեխաների միջին թիվը) կկազմի 1,44 այն դեպքում, երբ հնգամյա վաղեմության կանխատեսումներով այն 1,35 Էր:
Միեւնույն ժամանակ կանխատեսումները դեռեւս չի կարելի լավատեսական համարել. արդեն 2065 թվականին երկրի բնակչությունը կկրճատվի մինչեւ 88 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
3
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
4
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary
5
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am



