Թուրքիայում ևս երկու պատգամավորի կալանավորելու որոշում է կայացվել
SOCIETYՈւրֆայի ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Իբրահիմ Այհանին և Դիլեք Օջալանին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Թուրքիայի մեջլիսի պատգամավորները մեղադրվում են սոցիալական մեդիայի միջոցով «հանցախմբի քարոզչություն իրականացնելու» մեջ:
Դիլեք Օջալանը Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զարմուհին է:
Թուրքիայի մեջլիսում ներկայացված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանանդամ 59 պատգամավորից 12-ըկալանավորված են: Նրանց շարքում ենկուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանականխմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:



