Yerevan, 30.July.2026,
00
:
00
BREAKING


Առողջապահության նախարարությանը մտահոգում է երեխաների շրջանում թունավորումների աճը

SOCIETY

ՀՀ առողջապահության նախարարությանը և բժշկական հանրությանը մտահոգում է երեխաների շրջանում կենցաղային սուր թունավորումների աճի միտումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից, միայն  Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական թունաբանական կենտրոն ում  2014 թ. Գրանցվել է թունավորման 588 դեպք` նախորդ տարվա 470-ի փոխարեն։  Ընթացիկ տարում երեխաների շրջանում արդեն իսկ սուր թունավորումների 415 դեպք է արձանագրվել:

«Ցավալին այն է, որ փոքրիկները հիմնականում թունավորվում են ծնողների, մեծահասակների անուշադրության, անփութության հետևանքով: Իսկ թունավորումների պատճառ են դառնում կենցաղում օգտագործվող քիմիականնյութերը, ինչպես նաև զանազան դեղամիջոցները։  Առավել վտանգավոր է, երբ քիմիականնյութըպահվում էկերակրիկամըմպելիքիհամարնախատեսված տարաներում, շշերում:

Երեխաների շրջանում թունավորումները հիմնականումզարգանում են շատարագ, ունենում ծանր ընթացք ևպահանջում ոչ միայն անհապաղ բժշկական օգնություն, այլև երկարատև բուժում»,- ասված է հայտարարության մեջ: 

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին` կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղորայքը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում, չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ, թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար:

2014թ. տվյալներով ընդհանուր թունավորումներից  դեղորայքային թունավորում  է եղել  220-ը (36%), այրող-քայքայողնյութերից՝ 109-ը (36%), կալիումիպերմանագնատից  26-ը (5%), ալկոհոլից  34-ը (6%),  շմոլգազից`34-ը (6%),   թունաքիմիկատներից` 22-ը (4%)։

«Եթե ընտանիքի անդամների տեսադաշտից երեխաները դուրս չմնան, ապա մենք կարող ենք խուսափել նման տխուր դեպքերից»,- լրագրողների հետ հենց կլինիկայում կազմակերպվածհանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ մանկական մահացության կառուցվածքում դրանք հինգ պատճառներից մեկն են։ Մինչև 1 տարեկան երեխաների մահացության պատճառներից դժբախտ պատահարները 0.8 տոկոս են կազմում։ Սակայն 1-5 տարեկան երեխաների շրջանում այդ նույն ցուցանիշը մեծանում է մինչև 20 անգամ։

«Մինչև մեկ տարեկան երեխան մայրիկի, ընտանիքի մյուս անդամների գրկում  է մեծանում։ Խնդիրներն առաջանում են, երբ նա սկսում է ակտիվ տեղաշարժվել,»,- հավելել է մանկաբույժը։ Նրա խոսքով` կարևորելով խնդիրը, նախարարությունը Երեխայի առողջության անձնագրում հատուկ էջ է հատկացրել, որտեղ խորհուրդներ են տրվում երեխայի անվտանգության, այդ թվում` թունավորումներից խուսափելու վերաբերյալ։

Ցավոք սրտի, թունավորումների դեպքերն ավելանում են։ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկականթունաբանության և մանկականվերակենդանացմանկլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը ներկայացրել է, որ տանը պահվող քիմիական նյութերից հատկապես վտանգավոր են քայքայող քիմիական նյութերը, օրինակ՝ ամոնիակը, կաուստիկսոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիան), կրային նստվածք քայքայող որոշ նյութերը, մաքրող, լվացող որոշ հեղուկները, որոնք պարունակում են հիմքեր և թթուներ և կարող են շատ ծանր վն ասվածքներ առաջացնել:Այլ վտանգավոր նյութերից նշվել են լուծիչներն ու նավթամթերքները, օրինակ՝ լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը:

Կարող են չափազանց վտանգավոր լինել նաև դեղորայքային թունավորումները: Խիստ վտանգավոր են սրտային և ճնշում կարգավորող դեղերը, քնաբերները,  հակադեպրեսանտները, հոգեմետդեղերը,  ցավազրկողները, հակադիաբետիկ դեղերը, կոլխիցինը և այլն: Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամ օշարակները և դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, որը չափազանց վտանգավոր է:

Մասնագետները խորհուրդ տվեցին երեխաների նման թունավորումների դեպքում 82-82 հեռախոսահամարովարագ դիմել մասնագիտացված  միակ կլինիկա, որտեղ կարող են ախտորոշել թունավորումը, գնահատել վտանգի աստիճանը և բուժում անհրաժեշտ իրականացնել:

ՀՀ առողջապահության նախարարության պետական նպատակային ծրագրի շրջանակում գործում է նաև երեխաներիանհետաձգելի արտագնա բուժօգնություն, որի շրջանակում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկականթունաբանության և մանկականվերակենդանացմանկլինիկան իրականացնում է անհրաժեշտ ծառայություն։ Կլինիկան այդ նպատակների համար  ունի նաև ռեանիմոբիլ։

Հիշենք, որ բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով և մասնագիտական օգնություն ցուցաբերելով։

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank